Բաբկեն Մելիքյան
Արտաքին տեսք
Բաբկեն Մելիքյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 3, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան և Լիբանան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ |
Բաբկեն Մելիքյան (ապրիլի 3, 1960[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ ֆուտբոլիստ (կիսապաշտպան, հարձակվող), սպորտի վարպետ։
Բաբկեն Մելիքյանը տեխնիկական լավ պատրաստականությամբ, տպավորիչ խաղով աչքի ընկնող ֆուտբոլիստ է։
ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատ» (1978-84 և 1988-91), Դնեպրոպետրովսկի «Դնեպր» (1986), Մոսկվայի «Սպարտակ» (1987) թիմերում։
«Արարատի» կազմում անցկացրել է 302 խաղ, խփել 43 գոլ։ Մրցելույթներ է ունեցել Լիբանանում[2]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ էջ 71.
|