Jump to content

Արցախի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արցախի լեռնաշղթա
Տեսակլեռնաշղթա
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԼեռնաշղթաՓոքր Կովկաս
Բարձրություն (ԲԾՄ)2832 մետր
Քարտեզ
Քարտեզ

Արցախի լեռնաշղթա, լեռնահամակարգ Հայկական լեռնաշխարհի արևելքում՝ Արցախի Հանրապետությունում։ Ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ Թարթառից մինչև Արաքսի հովիտը[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմված է յուրայի և կավճի նստվածքային ու հրաբխային ապարներից, տեղ-տեղ՝ ուլտրահիմքային ներժայթուկներից։

Արցախի լեռնաշղթայի ամենաբարձր կետը Կուսանաց լեռն է (2832 մ)։ Լեռնաշղթայի կատարային մասը հյուսիսում ժայռոտ է, միջին մասում՝ նեղ և սրածայր, հարավում մի քանի լեռնաբազուկներով աստիճանաբար ցածրանում է դեպի Արաքսի հովիտը։ Արևմտյան լանջերը կարճ են, չոր և էրոզիոն մասնատված, կան կարստային, սողանքային երևույթներ։ Հայտնի է Ազոխի քարայրը նեանդերթալյան մարդու բրածո մնացորդներով։ Բուսականությունը ստորին գոտում ներկայացված է ֆրիգանային տիպով, շիբլյակի համակեցություններով և տափաստաններով։ Միջին բարձրությունները, հատկապես արևելյան լանջերը, ծածկված են կաղնու, հաճարի, բոխու անտառներով, որոնք հարավում փոխվում են չորասեր նոսր անտառների, 2100 - 2300 մ-ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։