Jump to content

Արտեմ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմ Հովհաննիսյան
Ծնվել է1824
ԾննդավայրՋուղա
Մահացել է1888
Մահվան վայրԹիֆլիս, Ռուսական կայսրություն
ԿրթությունԼազարյան ճեմարան և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1857)

Արտեմ Հովհաննեսի Հովհաննիսյան (1824, Ջուղա - 1888, Թիֆլիս, Ռուսական կայսրություն), հայ բժիշկ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1857): Կովկասյան բժշկական ընկերության և Թիֆլիսի հայ բժիշկների ընկերության հիմնադիրներից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտեմ Հովհաննիսյանը ծնվել է 1824 թվականին, Ջուղա քաղաքում։ Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը և Սանկտ-Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան։ Աշխատել է Թիֆլիսի քաղաքային հիվանդանոցում, ապա եղել է Կովկասյան բժշկական ընկերության վարչության կառավարչի օգնական։ Եղել է հայկական սեմինարիայի բժիշկ, այնուհետև՝ տնօրեն, «Առողջապահական թերթ» (1881-1889) ամսագրի մշտական աշխատակից[1]։

Աշխատանքները վերաբերում են էպիլեպսիայի հիմնահարցերին, նորածինների առողջության պահպանմանը, տարբեր հիվանդությունների ախտանշաններին։ Կովկասյան բժշկական ընկերության և Թիֆլիսի հայ բժիշկների ընկերության հիմնադիրներից է։ Մշակել է հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ։ Հեղինակ է «Բորժոմի և նրա հանքային աղբյուրների մասին» (ռուսերեն, 1878) մենագրության։

Արտեմ Հովհաննիսյանը մահացել է 1888 թվականին, Թիֆլիսում։

  • Հովհաննիսյան Ա. Հ., Բորժոմի և նրա հանքային աղբյուրների մասին, մենագրություն, 1878:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։