Արսեն Զաքարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Զաքարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 6, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Ալաշկերտ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Արսեն Եղիշեի Զաքարյան (սեպտեմբերի 6, 1941, Ալաշկերտ), հայ բանաստեղծ, պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության անդամ (2012)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արսեն Զաքարյանը ծնվել է 1941 թվականի սեպտեմբերի 6-ին, Հոկտեմբերյանի շրջանի Սովետական գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Ալաշկերտ)։ Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության (հեռակա) և Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ժողտնտեսության պլանավորման ֆակուլտետները։
Աշխատել է մանկավարժության, կոմերիտմիության ոլորտներում, Արմավիրի քաղաքապետարանում, զբաղվել է դասախոսական աշխատանքով։ Ստեղծել և ղեկավարում է «Գրական Արմավիր» ստեղծագործական հասարակական կազմակերպությունը։ Խմբագրել և հրատարակել է Արմավիրի մարզի և ԼՂՀ Շուշիի տարածաշրջանի ստեղծագործողների 4 ժողովածուներ։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարդն իր կերպի մեջ, Երևան, 2016[2]։
- Բացված առագաստներ։ Երևան, 2014[3]։
- Գոհարաժպիտ, Երևան, 2010։
- Առինքնող պատգամ, Երևան, 2009[4]։
- Հոգու մեղեդիներ, Երևան, 2008[5]։
- Մարող արև, Երևան, 2006։
- Հազարատող, Երևան, 2005։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արմավիրի պատավոր քաղաքացի», 2007
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արսեն Զաքարյանի մասին ՀԳՄ կայքում
- ↑ Զաքարյան, Արսեն Եղիշեի (2016). Նիկողոսյան, Տիգրան (ed.). Մարդն իր կերպի մեջ։ Բանաստեղծություններ. Երևան: ՀԳՄ հրատ. ISBN 978-9939-58-252-8.
- ↑ Զաքարյան, Արսեն Եղիշեի (2014). Բացված առագաստներ։ Բանաստեղծություններ. Երևան: Ա. հ. ISBN 978-9939-0-1036-6.
- ↑ Զաքարյան, Արսեն Եղիշեի (2009). Առինքնող պատգամ։ Բանաստեղծություններ. Երևան: Ա. հ. ISBN 978-9939-53-280-6.
- ↑ Զաքարյան, Արսեն Եղիշեի (2008). Սահակյան, Ռաֆայել (ed.). Հոգու մեղեդիներ։ Բանաստեղծություններ. Երևան: Պարգև Ոսկանյան. ISBN 978-99930-962-7-6.
|