Jump to content

Արման Շահազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման Շահազիզյան
Ծնվել էապրիլի 2, 1975(1975-04-02)[1] (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ (1996)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրՀԱՊՀ
Ծնողներհայր՝ Հրաչյա Շահազիզյան
Պարգևներ և
մրցանակներ

Արման Հրաչյայի Շահազիզյան (ապրիլի 2, 1975(1975-04-02)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նավամոդելիստ։ Միջազգային կարգի սպորտի վարպետ (1999)։ «Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզիչ-մանկավարժ, տեխնիկական գիտությունների թեկնածու։ Հայաստանի վաստակավոր մարզիչ (2012)[2]։

Հրաչյա Բաբկենի Շահազիզյանի որդին է, Գայանե Շահազիզյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Շահազիզյանը ծնվել է 1975 թվականի ապրիլի 2-ին, Երևանում։ 1996 թվականին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը։

Աշխարհի կրկնակի (1991, 1994) չեմպիոն և վեցակի ռեկորդակիր, ԽՍՀՄ չեմպիոն (1989), Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Համաշխարհային գավաթի խաղարկությունների (1997), «Տուր Եվրոպա» մրցաշարի (1988), բազմաթիվ միջազգային մրցումների հաղթող և մրցանակակիր։ 1998 թվականից՝ Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի մարզիչ-մանկավարժ, 2000 թվականից միաժամանակ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի դասախոս[3]։ 2014 թվականին Եվրոպայի առաջնությանը լավագույն մասնակցության և լավագույն արդյունք ցուցաբերելու համար Արման Շահազիզյանին շնորհվել են Վլադիսլավ Սուբոտինի (A3 դասի) և Ռադ Ռադևի (B1 դասի) անվանական «Լավագույն մարզիկ» գավաթները[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13077
  2. Պետական պարգևներ և կոչումներ
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 234-235։
  4. Արման Շահազիզյանը՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն