Հրաչյա Շահազիզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հրաչյա Շահազիզյան
Hrachya Shahazizyan.png
Հրաչյա Շահազիզյանն իր որդու՝ Արմանի և դստեր՝ Գայանեի հետ
Ծնվել էփետրվարի 17, 1947(1947-02-17) (72 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ և ՀՀ վաստակավոր մարզիչ
ԵրեխաներԱրման Շահազիզյան

Հրաչյա Բաբկենի Շահազիզյան (փետրվարի 17, 1947(1947-02-17), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նավամոդելիստ: ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1989), ՀՀ վաստակավոր մարզիչ (1987), ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ (1999): Տեխնիկական գիտությունների թեկնածու (1981), դոցենտ (1986): Հայաստանի նավամոդելային սպորտի ֆեդերացիայի նախագահ:

Նավամոդելիստներ Արման, Բաբկեն և Գայանե Շահազիզյանների հայրը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Շահազիզյանը ծնվել է 1947 թվականի փետրվարի 17-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1969 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինության ֆակուլտետը: 1969 թվականից դասավանդում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում: 1990-1993 թվականներին եղել է ինքնագործ տեխնիկական ստեծագործությունների, 1997 թվականից՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության Տեխնիկական մոդելավորման հանրապետական կենտրոնի հիմնադիր-տնօրեն, 2005 թվականից՝ «Նավիգա» համաշխարհային կազմակերպության (Վիեննա) ԱԲ կորդային արագընթաց մոդելների բաժնի նախագահ[1][2]:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի ութակի (1985, 1987, 1989, 1991, 1994, 2001, 2003), ԽՍՀՄ եռակի (1978, 1986, 1988) և Եվրոպայի չեմպիոն: «Տուր-Եվրոպա» մրցաշարերի (1982, 1986), Համաշխարհային գավաթի խաղարկությունների (1998, 2000, 2004), միջազգային բազմաթիվ մրցումների հաղթող, աշխարհի և ԽՍՀՄ բազմակի ռեկորդակիր[3]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 235:
  2. Հրաչյա Շահազիզյանի չեմպիոնական ռեկորդը
  3. «ГРАЧЬЯ ШАХАЗИЗЯН: “МЫ ПОБЕЖДАЕМ ТОЛЬКО ЗА СЧЕТ СВОИХ РАЗРАБОТОК”» (ru-RU)։ Վերցված է 2019-03-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]