Արծրուն Գալստյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծրուն Գալստյան
Ծնվել է1925
ԾննդավայրՍամաղար, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1956)
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրԳիտելիք

Արծրուն Ստեփանի Գալստյան (1925, Սամաղար, Հայաստան), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արծրուն Գալստյանը ծնվել է 1925 թվականին, Էջմիածնի շրջանի Սամաղար գյուղում։ 1942 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչական աշխատանքով։ Գերմանա-խորհրդային պատերազմի ծանր օրերին զորակոչվել է կարմիր բանակ։ Կռվել է Գայի անվան «Երկաթյա դիվիզիա»-ի շարքերում։ Գալստյանը մասնակցել է մի շարք ճակատամարտերի, որոնցից մեկում ծանր վիրավորվել է, և բժիշկները ստիպված են եղել վիրահատել և հեռացնել նրա աջ ոտքը։

Տուն վերադառնալով աշխատանքի է անցել Սամաղարի դպրոցում։ 1952-1956 թվականներին սովորել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետում։ Որպես դասախոս աշխատել է «Գիտելիք» ընկերությունում[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական մեծ պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]