Jump to content

Արեգակի շառավիղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեգակնային լուսատվության, շառավղի ու արդյունավետ ջերմաստիճանի էվոլյուցիան՝ համեմատած մերօրյա արեգակի հետ, ըստ Ռիբասի (2009)[1]
Անվանական արեգակնային շառավղի փոխակերպում
1 R = Միավոր
6.95700×108 մետր
695,700 կիլոմետր
0.00465047 աստղագիտական միավոր
432,288 մղոն
7.35355×10−8 լուսային տարի
2.25461×10−8 պարսեկ
2.32061 լույս-վայրկյան

Արեգակի շառավիղ (անգլ.՝ Solar radius), հեռավորության չափման միավոր, որն աստղագիտության մեջ օգտագործվում է արեգակի հետ համեմատած աստղերի չափն արտահայտելու համար։ Արեգակնային շառավիղը սովորաբար սահմանվում է որպես շառավիղ, որն ուղղված է դեպի արեգակի ֆոտոսֆերայի շերտը, որտեղ օպտիկական խորությունը հասնում է 2/3[փա՞ստ]:

695․700 կմ կամ 432․300 մղոնը Յուպիտերի միջին շառավղի մոտավորապես 10 անգամ բազմապատիկն է, Երկրի շառավղի մոտավորապես 109 անգամ բազմապատիկն ու մեկ աստղագիտական միավորի (արեգակից Երկիր հեռավորության) 1/215-ը։ Արեգակի պտույտի պատճառով փոքր-ինչ տատանվում է բևեռից դեպի հասարակած[2]։

ՍՕՀՕ անօդաչու տիեզերական սարքավորումն օգտագործվել է արեգակի շառավիղը չափելու համար՝ 2003-2006 թվականների ընթացքում հաշվարկելով Մերկուրիի տարանցումները դրա մակերևույթով։ Արդյունքում ստացվել է 696․342 ±65 կմ հաշվարկված շառավիղ[3]։

Հաբերեիտերը, Շմուցը և Կոսովիչևը (2008)[4] արեգակի ֆոտոսֆերային համապատասխան որոշել են, որ շառավիղը հավասար է 695․660 ±140 կմ։ Այս նոր արժեքը հաստատուն է ըստ հելիոսեյսմիկ գնահատումների․ նույն ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շեղման կետի մեթոդներ օգտագործած նախկին արժեքները գերագնահատվել են մոտավորապես 300 կմ-ով։

Անվանական արեգակնային շառավիղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Միջազգային աստղագիտական միությունն ընդունել է B3 բանաձևը, որով աստղային և մոլորակային աստղագիտության համար անվանական հաստատունների ամբողջություն է սահմանել։ B3 բանաձևը սահմանել է, որ անվանական արեգակնային շառավիղը (նշանը՝ ) հավասար է ուղիղ 695700 կմ[5]։ Անվանական արժեքներն ընդունվել են, որպեսզի օգնեն աստղագետներին խուսափել խառնաշփոթից, երբ արեգակի շառավղի միավորներով աստղային շառավղեր են մեջբերում, նույնիսկ երբ հետագա ուսումնասիրությունները հավանաբար կճշգրտեն արեգակի իրական ֆոտոսֆերիկ շառավիղը (որը ներկայումս[6] հայտնի է միայն ±100-200 կմ ճշգրտությամբ)։

Արեգակնային շառավիղները որպես չափման միավոր ընդունված են տիեզերական սարքավորումների՝ արեգակին մոտենալը նկարագրելու համար։ 2010-ական թվականներին հայտնի սարքավորումներն էին՝

  • Արևային օրբիտեր (արեգակին մոտեցել է 45 R)
  • «Պարկեր» արևային զոնդ (արեգակին մոտեցել է R)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ribas, Ignasi (2009 թ․ օգոստոս). «The Sun and Stars as the Primary Energy Input in Planetary Atmospheres» (PDF). Proceedings of the International Astronomical Union. 5 (S264 [Solar and Stellar Variability: Impact on Earth and Planets]): 3–18. arXiv:0911.4872. Bibcode:2010IAUS..264....3R. doi:10.1017/S1743921309992298.
  2. «How Round is the Sun? | Science Mission Directorate». science.nasa.gov. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. Emilio, Marcelo; Kuhn, Jeff R.; Bush, Rock I.; Scholl, Isabelle F. (2012), «Measuring the Solar Radius from Space during the 2003 and 2006 Mercury Transits», The Astrophysical Journal, 750 (2): 135, arXiv:1203.4898, Bibcode:2012ApJ...750..135E, doi:10.1088/0004-637X/750/2/135
  4. Haberreiter, M; Schmutz, W; Kosovichev, A.G. (2008), «Solving the Discrepancy between the Seismic and Photospheric Solar Radius», Astrophysical Journal, 675 (1): L53–L56, arXiv:0711.2392, Bibcode:2008ApJ...675L..53H, doi:10.1086/529492
  5. Mamajek, E.E.; Prsa, A.; Torres, G.; et, al. (2015), IAU 2015 Resolution B3 on Recommended Nominal Conversion Constants for Selected Solar and Planetary Properties, arXiv:1510.07674, Bibcode:2015arXiv151007674M
  6. Meftah, M; Corbard, T; Hauchecorne, A.; Morand, F.; Ikhlef, R.; Chauvineau, B.; Renaud, C.; Sarkissian, A.; Damé, L. (2018), «Solar radius determined from PICARD/SODISM observationsand extremely weak wavelength dependence in the visibleand the near-infrared», Astronomy & Astrophysics, 616: A64, Bibcode:2018A&A...616A..64M, doi:10.1051/0004-6361/201732159

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]