Jump to content

Արգենտինայի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արգենտինայի պատմություն, հարավամերիկյան Արգենտինա պետության հարյուրամյա պատմությունը, որը սկզբնավորվել է դեռևս միջնադարյան ժամանակահատվածից։

Իսպանական գաղութ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգենտինայի տերետորիան հնագույն ժամանակներում բնակեցրել են հնդկացիների ցեղեր, որոնք մինչև 16-րդ դարը ապրում էին տոհմա- համայնական կարգերով։ 16-րդ դարում Արգենտինան նվաճեցին իսպանացիները, որոնք երկիրը անվանեցին Լա Պլատա` Ռիո դե Լա Պլատա գետի անունով։

Բուենոս Այրեսը 1536 թվականին

Գաղութարարները դաժանորեն հետապնդում էին հնդկացիներին` մեծ մասամբ նրանց դարձնելով ստրուկներ կամ կախյալ գյուղացիներ։ Անհնազանդ ցեղերին արտամղում էին դեպի Անդերի նախալեռները և հարավային ցուրտ շրջանները։ Նվաճված երկրում ձևավորվեց և զարգացավ խոշոր կալվածատիրական և եկեղեցական հողատիրություն։ Լա Պլատան նվաճելու և այն Անգլիայի գաղութի վերածելու նպատակով 1806-1807 թվականները Անգլիան երկու անգամ զինված ինտեվենցիա ձեռնարկեց, սակայն ժողովուրդը կազմակերպեց Բուեյնոս Այրեսի պաշտպանությունը և վտարեց զավթիչներին։ Այդ հաղթանակը նպաստեց իսպանական տիրապետության դեմ ուղղված ազատագրական պայքարի վերելքին։ 1810 թվականի մայիսի 25-ին Բուեյնոս Այրեսում բռնկվեց հակաիսպանական ազատագրական ապստամբություն։ Ստեղծվեց Լա Պլատայի ժամանակավոր կառավարություն, որն իրականացրեց մի շարք հակաֆեոդալական միջոցառումներ։ Այդ դեպքերը ստացան «Մայիսյան հեղափոխություն» անունը։ Ապստամբությունը կրում էր համաժողովրդական բնույթ։ 1816 թվականի հուլիսի 9-ին Ազգային կոնգրեսը Թուքումանում հռչակեց Լա Պլատայի միավորված նահանգների անկախությունը, որոնք 1826 թվականին վերակազմեցին Արգենտինայի Ֆեդերատիվ Հանրապետության։ 1829 թվակին իշխանության գլուխ անցավ խոշոր կալվածատեր Խ. Մ. Ռոսասը (մինչև 1852 թվական), որը Արգենտինայում հաստատեց կալվածատիրակղերական վարչակարգ և նպաստեց օտարերկրյա կապիտալի ներթափանցմանը։

19-րդ դարի երկրորդ կես

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի երկրորդ կեսին Դ. Ֆ. Սարմիենտոյի (1868-74) և նրա հետևորդ Ն. Ավելիանեդայի (1874-80) առաջադիմական-լիբերալ կառավարությունները իրականացրին տնտեսության և մշակութային զարգացմանը նպաստող բարեփոխումներ։ Կառուցվեցին երկաթուղիներ, խճուղիներ, զարգացան քաղաքները։ 1872 թվականին հիմնադրվեց ազգային բանկը։ Ձևավորվեց արդ. բուրժուազիան և պրոլետարիատը։ Հանդես եկան արհմիութենական կազմակերպությունները։ Ուժեղացավ ներգաղթը` գլխավորապես Ալևելյան և Հարավային Եվրոպայից։

black and white photograph of President Domingo Faustino
Արգենտինայի նախագահ Դոմինգո Ֆաուստինո Սարմինենտոն։

20-րդ դարի սկզբին հիմնականում ավարտվեց արգենտինական ազգի կազմավորումը։ Միևնույն ժամանակ սրվեց դասակարգային պայքարը, տեղի ունեցան աշխատավորների մասայական ելույթներ, հիմնադրվեցին բուրժուական և բանվորական քաղաքական կուսակցություններ ու կազմակերպություններ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արգենտինան վարում էր չեզոքության քաղաքականություն։

1917-1932 թվականներին Արգենտինան հեղափոխական վերելք ապրեց[1][2]։ Բուենոս Այրեսի պրոլետարիատի զինված դասակարգային մարտերը 1919 թվականին հանդիսացան հեղափոխական դեպքերի բարձրակետը։ 1918 թվականի հունվարին ստեղծվեց Արգենտինայի ինտերնացիոնալ սոցիալիստական կուսակցությունը, որը 1920 թվականի վերջին վերանվանվեց Արգենտինայի կոմունիստական կուսակցություն(ԱԿԿ)։ Երկրում պահմանվում էր խոշոր մասնավոր հողատիրությունը։ Անգլիայի կապիտալի կողքին Արգենտինայում ամրապնդվեցին նաև ԱՄՆ-ի մոնոպոլիաների դիրքերը։ 1929-1933 թվականների տնտեսական ճգնաժամի հետևանքով աճեց գործազրկությունն ու աղքատությունը, սրվեց դասակարգային պայքարը։ 1935 թվականին կոմունիստական կուսակցության ակտիվ մասնակցությամբ ստեղծվեց Ազգային ճակատ։

Նախագահ Խուան Պերոնը

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, պահպանելով չեզոքություն, Արգենտինայի պատերազմանկան իրադրությունը օգտագործեց իր տնտեսական դիրքերը ամրապնդելու համար։ 1946 թվականին նախագահ ընտրվեց Խուան Պերոնը, որի կառավարությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ՍՍՀՄ-ի հետ(1946 թվական, հունիս)։ 1949 թվականից տնտեսության հարաբերական վերելքից հետո Արգենտիանայում սկսվեց տնտեսական դեպրեսիա (անկում)։ Աշխատավորների նյութական դրությունը վատացավ, մեծ թափ ստացավ գործադուլային շարժումը[3]։ Պերոնի կառավարությունը գործադուլավոր բանվորների և խաղաղության կողմնակիցների նկատմաբ սկսվեց կիրառել ռեպրեսիաներ, որոնք առաջ բերեցին աշխատավորների դժգոհությունը և ստեղծեցին քաղաքական անկայունություն։ Դրանից օգտվեցին մի շարք խմբավորումներ և 1955 թվականին տապալեցին Պերոնի կառավարությունը։ Իշխանության գլուխ վերադարձան հողային օլիգարխիայի և ֆինանսա-արդյունաբերական կապիտալի ներկայացուցիչները։ 1963 թվականի հուլիսի ընտրությունների ժամանակ հաղթեց Ժողովրդի քաղաքացիական ռադիկալ միություն կուսակցության ղեկավար Ա. Իլիիան, որի նախընտրական ծրագիրը բովանդակում էր մի շարք դեմոկրատական և հակաիմպերիալիստական դրույթներ։ Սակայն կառավարությունը, ցուցաբերած անվճռականության և տատանումների հետևանքով, կորցրեց հեղինակությունը։ 1973 թվականին Պերոնը վերադարձավ իշխանություն, հաղթելով նախագահական ընտրություններին։ Նրա երրորդ կինը ` Իզաբելը, ընտրվեց փոխնախագահ։ 1974 թվականին Պերոնի մահից հետո նրա կինը դարձավ նախագահ։ Հսկայական տնտեսական խնդիրները և քաղաքական անկայունությունը գործադուլի և քաղաքական ճգնաժամի հասցրեց։ 1976 թվականին Իզաբելի իշխանությունը տապալվեց, և ռազմական խունտան եկավ իշխանության, որն օգտագործեց իր նպատակներին հասնելու ամենասարսափելի մեթոդները `խոշտանգում, առևանգում և սպանություն։

«Կեղտոտ պատերազմ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականից մինչև 1983 թվականը հայտնի է որպես «Կեղտոտ պատերազմի» տարիներ։ Այսպես կոչված «Ձախերի» ակտիվիստները փորձում էին հակադրվել հեղափոխական խունտային։ Կառավարության ընդդիմությունը ճնշվում էր «մահվան խմբերի» օգտագործմամբ, ինչի արդյունքում անհայտ կորել են 10,000-ից մինչև 30,000 քաղաքացիներ։ Սոցիալական լարվածությունները նպաստեցին ռազմական խունտայի ընդունմանը, և ընդունվեց որոշում Մալվինյան (Ֆոլկլենդյան կղզիներ) վերադարձնելու ուժային փորձով։ Կղզիների սեփականության իրավունքի վերաբերյալ վեճը սկսվել է դեռևս 18-րդ դարում։ Արգենտինան պնդում էր, որ կղզիները որպես ժառանգություն տրվել են իրենց Իսպանիայից։ Գեներալ Լեոպոլդո Գալտիերը գրավել է Մալվինյան կղզիները, ինչպես նա Հարավային Վրաստանի կղզին `հասարակության ուշադրությունը կոռուպցիայի և տնտեսական սխալ ընկալումներից շեղելու համար։ Արգենտինայի գործողություններին ի պատասխան, Մեծ Բրիտանիան անսպասելիորեն մեծ և ուժեղ նավատորմ ուղարկեց հարավային Ատլանտիկա։ Բրիտանիայի և Արգենտինայի միջև պայքարը տևեց մեկ ու կես ամիս և հանգեցրեց Արգենտինայի ուժերի պարտությանը։  Կղզիները կրկին անցան բրիտանական իրավասության տակ։ Խնդիրն ավելի բարդ է նրանով, որ նավթի մեծ պաշարները ենթադրաբար գտնվում են Ֆոլկլենդյան կղզիների տարածաշրջանում։  Մինչ օրս Մեծ Բրիտանիան շարունակում է կղզիները պահել, սակայն Արգենտինան չի հրաժարվել նրանց պահանջներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Дмитрий Травин Аргентина: "сто лет" популизма и десятилетие реформ // Звезда. — 1999. — № 7. — ISSN 0321-1878.
  2. Вачнадзе Г. Н. Деловая Аргентина, тома VIII-IX. Экономика и связи с Россией в 2000-08 гг.. — ПОЛПРЕД Справочники. — М.: ФГУП «ПИК ВИНИТИ», 2008. — С. 6. — 236 с. — ISBN 5-900034-43-7
  3. Todo Argentina: Perón (Իսպաներեն)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Водовозов В. В. (1890–1907). «Аргентинская конфедерация, или Аргентинская республика». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Яковлев П. П. Перед вызовами времени (циклы модернизации и кризисы в Аргентине). — Directmedia, 2013. — 464 с. — ISBN 978-589-82632-9-4

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]