Արայիկ Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հուլիսի 3, 1969 (55 տարեկան) |
---|---|
Մահվան պատճառ | Երևան, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ-վիրաբույժ |
Կոչում | դոցենտ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, «Աստղիկ» ԲԿ |
Պարգևներ | «Տարվա վիրաբույժ» 2017, Երևանի քաղաքապետարանի պատվոգիր |
Արայիկ Անդրանիկի Ոսկանյան (Հուլիսի 3, 1969, Երևան, Հայաստան), հայ բժիշկ-վիրաբույժ[1], բժշկական գիտությունների թեկնածու (2003)[2], դոցենտ։ «Աստղիկ» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ[3], Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոնի[4] դասախոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արայիկ Ոսկանյանը ծնվել է 1969 թվականի հուլիսի 3-ին Երևանում։ 1976-1986 թվականներին սովորել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցում։ 1986 թվականին ընդունվել և 1994 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը՝ գերազանցության դիպլոմով։ 1994-1997թթ. ԵՊԲՀ-ում անցել է կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր վիրաբուժություն մասնագիտությամբ։
1997-1998թ. -«Մալաթիա» ԲԿ վիրաբույժ
1998-2003թթ. ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, ավագ լաբորանտ
2003-2010թթ. ԱԱԻ էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն, ասիստենտ
2011թ-ից առ այսօր ԵՊԲՀ էնդոսկոպիկ և էնդոկրին վիրաբուժության ամբիոն, դոցենտ
2016թ-ից առ այսօր «Աստղիկ» ԲԿ ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի վարիչ
2003թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի[5] գիտական աստիճան
2016թ. շնորհվել է Երևանի քաղաքապետարանի պատվոգիր
2017թ․ «Համազգային վստահություն» խորհուրդ 2017 մրցանակաբաշխությանը արժանացել է «Տարվա վիրաբույժ» պատվավոր կոչմանը[6]
2000-2008թթ Եվրոպայի էնդոսկոպիկ վիրաբույժների ասոցիացիայի անդամ
2015թ.-ից Եվրոպայի վիրաբույժների ասոցիացիայի անդամ։
Վերապատրաստումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2005թ- ԱԱԻ Երիտասարդ դասախոսների ուսուցում
2011թ- Համբուրգ, լյարդի վիրաբուժության կուրս
2011թ- ԱԱԻ լապարասկոպիկ վիրաբուժության կուրս
2015թ- ԱԱԻ լապարասկոպիկ վիրաբուժության կուրս
2016թ- ԵՊԲՀ էնդոկրին վիրաբուժության կուրս
2017թ- Թայվան, լյարդի տրանսպլանտացիա
2017թ- ՌԴ Կազան, հեպատոպանկրեատոբիլիառ լապարասկոպիկ վիրաբուժություն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Արայիկ Անդրանիկի Ոսկանյան». www.doctors.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Արայիկ Ոսկանյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Astghik MC». astghikmc.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ ysmu.am https://ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «Լապարասկոպիկ վիրաբուժության կիրառումը սիմուլտան վիրահատությունների ժամանակ | ԲՈԿ - Supreme Certifying Committee». www.bok.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Տարվա վիրաբույժ» Արայիկ Ոսկանյան // «Համազգային վստահություն» խորհուրդ 2017, Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին