Արա Երեմյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Երեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | նոյեմբերի 30, 1970 (53 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | գ. Ուխտաձոր Արցախի Հանրապետություն |
Մահվան վայր | հայ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական բժշկական ինստիտուտ |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Արա Երեմյան Էդուարդի (նոյեմբերի 30, 1970, գ. Ուխտաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան)), վիրաբույժ։ ՊԲ բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1995)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Ուսումնառությանը զուգընթաց կամավոր մեկնել է ԼՂՀ և Ուխտաձորի կամավորական ջոկատի կազմում մասնակցել Հադրութի շրջանի ինքնապաշտպանությանը։ 1993-1999 թվականներին ծառայել է ՊԲ-ում՝ գնդի հրապիտալի պետի տեղակալ, պետ, նույն գնդի բժշկական ծառայության պետ, 1999 թվականից՝ Հադրութի կենտրոնական շրջանային հիվանդանոցի գործադիր տնօրեն։
1991-1994 թվականներին ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ֆիզուլիի (Սեյիդահմեդլու, Կարախանբեյփ), Ջաբրայիչի, Կուբաթլուի, Զանզելանի ազատագրական մարտերին։ Կենտրոնական զինվորական և ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար», «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |