Արա Երեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Արա Երեմյան
Ծնվել էնոյեմբերի 30, 1970(1970-11-30) (49 տարեկան)
Ծննդավայրգ. Ուխտաձոր Արցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
Մահվան վայրհայ, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունվիրաբույժ

Արա Երեմյան Էդուարդի (նոյեմբերի 30,1970, գ. Ուխտաձոր (ԼՂՀ Հադրութի շրջան)), վիրաբույժ։ ՊԲ բժշկական ծառայության պահեստի ավագ լեյտենանտ (1995

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ Ուսումնառությանը զուգընթաց կամավոր մեկնել է ԼՂՀ և Ուխտաձորի կամավորական ջոկատի կազմում մասնակցել Հադրութի շրջանի ինքնապաշտպանությանը։ 1993-1999 թվականներին ծառայել է ՊԲ-ում՝ գնդի հրապիտալի պետի տեղակալ, պետ, նույն գնդի բժշկական ծառայության պետ, 1999 թվականից՝ Հադրութի կենտրոնական շրջանային հիվանդանոցի գործադիր տնօրեն։

1991-1994 թվականներին ՊԲ-ի ստորաբաժանումների կազմում մասնակցել է Ֆիզուլիի (Սեյիդահմեդլու, Կարախանբեյփ), Ջաբրայիչի, Կուբաթլուի, Զանզելանի ազատագրական մարտերին։ Կենտրոնական զինվորական և ռազմադաշտային շարժական հրապիտալներում բուժել և վիրահատել է հարյուրավոր ազատամարտիկների։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայության համար», «Վաչագան Բարեպաշտ» մեդալներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png