Աստրախանի կամուրջ (Վոլգոգրադ)
Աստրախանի կամուրջ | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղանք | Վոլգոգրադ |
Տեսակ | կամուրջ |
Հատում է | Tsaritsa? |
Երկարություն | 288,34 մետր[1] |
Լայնություն | 27 մետր |
Բացման տարեթիվ | 1964 |
Աստրախանի կամուրջ (ռուս.՝ Астраханский мост), ավտոմոբիլային և հետիոտնային կամուրջ Վոլգոգրադի Ցարիցա գետի վրա։
Կամուրջը քաղաքի կարևոր տրանսպորտային միջավայրի տարր է՝ Առաջին երկայնակի մայրուղին է և կապում է Վորոշիլովսկու (հարավում` Ռաբոչե-Կրեստյանսկայա փողոց) և Կենտրոնական (հյուսիսում`Լենինի պողոտա) շրջանները։
Կամրջի տակով անցնում է Մալայա Պրիվոլժսկայա երկաթուղին։ Կամրջի ավտոմոբիլային մասի մոտ է Վոլգոգրադի մետրոտրամվայի կամուրջը, որի վրա տեղակայված է «Պիոներսկայա» կայարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջների խնդիրը Ցարիցինում շատ լուրջ է եղել, քանի որ քաղաքը գտնվում էր մի վայրում, որտեղ մեծ թվով ձորեր էին, իսկ 20-րդ դարի սկզբին այնտեղ կար միայն երեք կամուրջ։
Ցարիցին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը կոչվել է Աստրախանի, քանի որ Աստրախանի փողոցի շարունակությունն էր (այժմ` Սովետական)։ Կամրջի անվան մեկ այլ հնարավոր պատճառ էլ կա, այն, որ կամուրջը ձգվում է Աստրախանի ուղղությամբ։
Ցարիցա գետի վրա առաջին փայտյա կամուրջը կառուցվել է 1868 թվականին։
1911 թվականից սկսվել է երկաթբետոնե կամրջի շինարարությունը փայտե կամրջի փոխարեն։ Շինարարության անհրաժեշտությունը պայմանավորված էր Վոլգոգրադում տրամվայի արագ մեկնարկով[2]։ 1913 թվականի դեկտեմբերի 15-ին ավարտվեց Ցարիցա գետի վրա Աստրախանի կամրջի կառուցումը[3]։ Այն քաղաքի առաջին երկաթբետոնե կամուրջն էր։ Այժմ գոյություն չունի։
Վոլգոգրադ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցարիցա գետի վրա ժամանակակից կամրջի նախագիծն ավարտվել է Վոլգոգրադգրաժդանպրոեկտ» նախագծային ինստիտուտի կողմից։
Շինարարական աշխատանքները կատարվել են անմիջապես «Հիդրոսպեցստրոյ» և Մոստոպոեզդ No. 480 ընկերությունների կողմից[4] (այժմ՝ Մոստոօտրյադ № 57 ԲԲԸ «Վոլգոմոստ»)[5]։
Կամրջի շինարարական աշխատանքները սկսվել են 1958 թվականին, շահագործման է հանձնվել 1964 թվականին։
21-րդ դարի սահմանագծում կամուրջը հիմնովին վերանորոգվել է և մի փոքր ընդլայնվել։
Բնորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակակից կամրջի բնութագրերը՝
- Կամրջի սխեման՝ 4,08+2х18, 17+5х41, 5+2х18, 17+4,08 մետր
- Կամրջի ընդհանուր երկարությունը՝ 288,34 մետր
- Թռիչքային կառուցվածքի տեսակը՝ համակցված համակարգի 5 հատվածի կառույցներ (հեծանները ամրացված են ճկուն կամարներով), 4 հեծանային թռիչքային կառույցներ
- Թռիչքային կառույցների նյութը՝ երկաթբետոն
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թվականին նախատեսվել էր Ցարիցա գետի ջրատարի տակ սկսել Սովետսկի և Ցիոլկովսկի փողոցները միացնող առևտրային կամրջի կառուցումը։ Այսպիսով, Ցարիցա գետի վրա կվերականգնվեր հին փայտյա կամուրջը, որի վրա մի ժամանակ եղել են փոքր առևտրականների խանութներ[6]։
- Անտոն Բաբիչևը կամրջի վրայից ցատկել է Ցարիցա գետով Պիոներսկայա մետրոտրամվայրի կայարանի տանիք։ Հետագայում էքստրեմալը մահացել է՝ ցատկելով շինարարության փուլում գտնվող Վոլգոգրադի կամրջից[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Митрофанов Ю.М., Попов О.А., Харебава Ж.А. Возрождение конструкций пролетных строений мостов из монолитного железобетона. Строительство моста через р. Царицу в г. Волгограде // Трансп, стр-во. - 1990. - № 11. - С. 12-16.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20101212164015/http://bridgeart.ru/bridges/different-bridge/247-carica-bridge.html
- ↑ «Спасская и Астраханская улицы, Астраханский мост, Зацарицынская часть города». Памятники и достопримечательности Волгограда. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Волгоградская область». Туристский информационный центр. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
- ↑ «Мосты и путепроводы созданные компанией Волгомост». Объекты. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Мостоотряд № 57, Волгоград». Филиалы. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
- ↑ «DVI Group построит торговый мост через реку Царица в Волгограде» — Девелоперская компания DVI Group в 2007 году начнет строительство торгового моста через пойму реки Царица в Волгограде. 29 ноября 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
- ↑ Мария Часовитина — Экстремалы любят балансировать на грани жизни и смерти. Пощекотал себе нервы — и жизнь кажется уже не такой пресной... Но не всегда подобное проходит даром. Некоторые вместе с адреналином получают тяжелую травму или пожизненную инвалидность. (9 августа 2007). «21-летний волгоградец Антон Бабичев погиб, прыгнув с моста через Волгу». Молодой. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Мост через р. Царица в г. Волгограде // BridgeArt: Искусство строить мосты. Информационно-познавательно-развлекательный портал для мостовиков