Աստրախանի կամուրջ (Վոլգոգրադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աստրախանի կամուրջ
Երկիր Ռուսաստան
ՏեղանքՎոլգոգրադ
Տեսակկամուրջ
Հատում էTsaritsa?
Երկարություն288,34 մետր[1]
Լայնություն27 մետր
Բացման տարեթիվ1964
Քարտեզ
Քարտեզ

Աստրախանի կամուրջ (ռուս.՝ Астраханский мост), ավտոմոբիլային և հետիոտնային կամուրջ Վոլգոգրադի Ցարիցա գետի վրա։

Կամուրջը քաղաքի կարևոր տրանսպորտային միջավայրի տարր է՝ Առաջին երկայնակի մայրուղին է և կապում է Վորոշիլովսկու (հարավում` Ռաբոչե-Կրեստյանսկայա փողոց) և Կենտրոնական (հյուսիսում`Լենինի պողոտա) շրջանները։

Կամրջի տակով անցնում է Մալայա Պրիվոլժսկայա երկաթուղին։ Կամրջի ավտոմոբիլային մասի մոտ է Վոլգոգրադի մետրոտրամվայի կամուրջը, որի վրա տեղակայված է «Պիոներսկայա» կայարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջների խնդիրը Ցարիցինում շատ լուրջ է եղել, քանի որ քաղաքը գտնվում էր մի վայրում, որտեղ մեծ թվով ձորեր էին, իսկ 20-րդ դարի սկզբին այնտեղ կար միայն երեք կամուրջ։

Ցարիցին[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրախանի կամուրջը Ցարիցինում

Կամուրջը կոչվել է Աստրախանի, քանի որ Աստրախանի փողոցի շարունակությունն էր (այժմ` Սովետական)։ Կամրջի անվան մեկ այլ հնարավոր պատճառ էլ կա, այն, որ կամուրջը ձգվում է Աստրախանի ուղղությամբ։

Ցարիցա գետի վրա առաջին փայտյա կամուրջը կառուցվել է 1868 թվականին։

1911 թվականից սկսվել է երկաթբետոնե կամրջի շինարարությունը փայտե կամրջի փոխարեն։ Շինարարության անհրաժեշտությունը պայմանավորված էր Վոլգոգրադում տրամվայի արագ մեկնարկով[2]։ 1913 թվականի դեկտեմբերի 15-ին ավարտվեց Ցարիցա գետի վրա Աստրախանի կամրջի կառուցումը[3]։ Այն քաղաքի առաջին երկաթբետոնե կամուրջն էր։ Այժմ գոյություն չունի։

Վոլգոգրադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամուրջը 2008 թվականին

Ցարիցա գետի վրա ժամանակակից կամրջի նախագիծն ավարտվել է Վոլգոգրադգրաժդանպրոեկտ» նախագծային ինստիտուտի կողմից։

Շինարարական աշխատանքները կատարվել են անմիջապես «Հիդրոսպեցստրոյ» և Մոստոպոեզդ No. 480 ընկերությունների կողմից[4] (այժմ՝ Մոստոօտրյադ № 57 ԲԲԸ «Վոլգոմոստ»)[5]։

Կամրջի շինարարական աշխատանքները սկսվել են 1958 թվականին, շահագործման է հանձնվել 1964 թվականին։

21-րդ դարի սահմանագծում կամուրջը հիմնովին վերանորոգվել է և մի փոքր ընդլայնվել։

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից կամրջի բնութագրերը՝

  • Կամրջի սխեման՝ 4,08+2х18, 17+5х41, 5+2х18, 17+4,08 մետր
  • Կամրջի ընդհանուր երկարությունը՝ 288,34 մետր
  • Թռիչքային կառուցվածքի տեսակը՝ համակցված համակարգի 5 հատվածի կառույցներ (հեծանները ամրացված են ճկուն կամարներով), 4 հեծանային թռիչքային կառույցներ
  • Թռիչքային կառույցների նյութը՝ երկաթբետոն

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 թվականին նախատեսվել էր Ցարիցա գետի ջրատարի տակ սկսել Սովետսկի և Ցիոլկովսկի փողոցները միացնող առևտրային կամրջի կառուցումը։ Այսպիսով, Ցարիցա գետի վրա կվերականգնվեր հին փայտյա կամուրջը, որի վրա մի ժամանակ եղել են փոքր առևտրականների խանութներ[6]։
  • Անտոն Բաբիչևը կամրջի վրայից ցատկել է Ցարիցա գետով Պիոներսկայա մետրոտրամվայրի կայարանի տանիք։ Հետագայում էքստրեմալը մահացել է՝ ցատկելով շինարարության փուլում գտնվող Վոլգոգրադի կամրջից[7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Митрофанов Ю.М., Попов О.А., Харебава Ж.А. Возрождение конструкций пролетных строений мостов из монолитного железобетона. Строительство моста через р. Царицу в г. Волгограде // Трансп, стр-во. - 1990. - № 11. - С. 12-16.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20101212164015/http://bridgeart.ru/bridges/different-bridge/247-carica-bridge.html
  2. «Спасская и Астраханская улицы, Астраханский мост, Зацарицынская часть города». Памятники и достопримечательности Волгограда. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 15-ին.
  3. «Волгоградская область». Туристский информационный центр. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 26-ին.
  4. «Мосты и путепроводы созданные компанией Волгомост». Объекты. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
  5. «Мостоотряд № 57, Волгоград». Филиалы. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 20-ին.
  6. «DVI Group построит торговый мост через реку Царица в Волгограде» — Девелоперская компания DVI Group в 2007 году начнет строительство торгового моста через пойму реки Царица в Волгограде. 29 ноября 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին.
  7. Мария Часовитина — Экстремалы любят балансировать на грани жизни и смерти. Пощекотал себе нервы — и жизнь кажется уже не такой пресной... Но не всегда подобное проходит даром. Некоторые вместе с адреналином получают тяжелую травму или пожизненную инвалидность. (9 августа 2007). «21-летний волгоградец Антон Бабичев погиб, прыгнув с моста через Волгу». Молодой. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 25-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]