Աստղերը թևերի վրա
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 1955 |
Ռեժիսոր | Իսահակ Շմարուկ |
Սցենարի հեղինակ | Եվգենի Պոմեշչիկով |
Դերակատարներ | Լև Ֆրիչինսկի |
Օպերատոր | Վլադիմիր Վոյտենկո |
Երաժշտություն | Գերման Ժուկովսկի |
Կինոընկերություն | Կիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա |
Տևողություն | 81 րոպե[1] |
«Աստղերը թևերի վրա» (ռուս.՝ «Звёзды на крыльях»), 1955 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմը, որը նկարահանել է ռեժիսոր Իսահակ Շմարուկն Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայում[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ծովի ափին գտնվող ռազմածովային ավիացիոն ուսումնարանի կուրսանտների մասին է։ Ապագա օդաչու, տաղանդավոր կուրսանտ Նիկոլայ Կորենյուկը՝ ձկնորսի որդին, ուսումնական հանձնարարությունը կատարելիս խախտում է թռիչքի կարգապահությունը։ Հրահանգիչը ներում է նրան այս զանցանքը, բայց Նիկոլայը, կրկին կոպտորեն խախտում է իր պարտականությունները՝ հերթական ուսումնական թռիչքի ժամանակ թռչելով ձկնորսական նավի վրայով՝ վախեցնելով ձկնորսներին և հրաշքով չվնասելով այն։ Ընկերոջն ուսումնարանից անխուսափելի հեռացումից փրկելու համար մեղքն իր վրա է վերցնում կուրսանտ Բուկրեևը։ Բուկրեևի «խայտառակ արարքը» դատապարտում են ինչպես ղեկավարությունը, այնպես էլ կուրսանտ կոմերիտականները։ Խիղճը տանջում է Նիկոլայ Կորենյուկին, ընկերների առջև իր մեղքի գիտակցման երկար ճանապարհը հանգեցնում է ամեն ինչ խոստովանելու որոշման, իր երազանքից՝ թռչելուց հրաժարվելու գնով։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լև Ֆրիչինսկի – կուրսանտ Վլադիմիր Բուկրեև
- Յուրի Բոգոլյուբով – կուրսանտ Նիկոլայ Կորենյուկ
- Վյաչեսլավ Տիխոնով – Օլեկսա Լավրինեց, կոմկազմակերպիչ, կուրսանտ
- Ալեքսանդր Անտոնով – Կորենյուկի հայրը, ծեր ձկնորս
- Վալենտինա Կուցենկո – Նադեժդա, Ն. Կորենյուկի քույրը
- Կոնստանտին Բարտաշևիչ – գեներալ Նազարով, ուսումնարանի պետ
- Ալեքսանդր Խոլոդկով – կապիտան Պոխիտուն, հրահանգիչ
- Յուրի Տիմոշենկո – ավագ Կլոչկո
- Ալեքսեյ Ալեքսեև – Սերգեյ Պավլովիչ
- Ստեպան Շկուրատ – ձկնորս
- Նոննա Մորդյուկովա – ձկնորսուհի
- Կարաման Մղելաձե – վրացի կուրսանտ
- Կիրիլ Լավրով – կուրսանտ
- Կլավդիա Խաբարովա – էպիզոդ
- Լարիսա Կրոնբերգ – Գալյա
- Լյուբով Կոմարեցկայա – Գալյայի մայրը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Աստղերը թևերի վրա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Աստղերը թևերի վրա» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աստղերը թևերի վրա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|