Աստերոիդների դաս P
Աստերոիդների դաս P, աստերոիդների դաս է, որը ներառում է ցածր ալբեդո և հավասար կարմրավուն առանց կլանման գծերի սպեկտր ունեցող մարմիններ։ Այսպիսի աստերոիդները կարող են լինել հարուստ ածխածնով և սիլիկատներով, հնարավոր է նաև, ջրային սառույցի հավելումներով։ Այս դասի աստերոիդները գերակշռում են աստերոիդների գոտու արտաքին մասերում կամ նրա սահմաններից դուրս։
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոլենի դասակարգումը առաջարկվել է 1984 թվականին Դևիդ Տոլենի կողմից, իր դոկտորական ատենախոսության հիման վրա, 110 աստերոիդների խմբի լայնաշերտ սպեկտրների և ալբեդոների չափումների հիման վրա։ Ի սկզբանե բոլոր աստերոիդները, որոնք ունեին անսովոր սպեկտրներ, և որոնք հնարավոր չէր դասակարգել S կամ C դասերին առանձնացնում էին առանձին U դասի մեջ։ Ավելի ուշ 1976 թվականին U դասի աստերոիդներից որոշները առանձնացրեցին երկաթյա աստերոիդների՝ M դասին[1]
Մոտ 1981 թվականին այն աստերոիդները, որոնք ունեին M դասի սպեկտրալ հատկանիշներ, սակայն ունեին ավելի ցածր ալբեդո առանձնացրին X դասի մեջ, որոնք հետագայում վերանվանվեցին DM դաս (մութ M) կամ PM (կեղծ M), մինչև, վերջապես, նրանք ստացան սեփական մշտական անվանումը, որպես դաս P (որտեղ P ցույց է տալիս «կեղծ-М», անգլերեն «pseudo» բառից)։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]P սպեկտրալ դասի աստերոիդները հանդիսանում են բավականին մութ մարմիններ 0, 02 - 0, 07 ալբեդոյով։ Նրանք ունեն ավելի կարմրավուն սպեկտր, քան S դասի աստերոիդները առանց կլանման գծերի։ Կարմրավուն գույնը կարող է պայմանավորված լինել օրգանական միացությունների առկայությամբ, որոնք կապված են կերոգենի հետ[2][3].
Հիմնական աստերոիդների գոտու ծայրամասերում, Արեգակից 2, 6 ա. մ.-ից հեռու գերակշռում են ցածր ալբեդոյով C, D և P դասերի աստերոիդներ։ Այս դասերի աստերոիդների մաքսիմալ խտությունը դիտարկվում է 4 ա. մ. հեռավորության վրա[4]։ Այս դասի աստերոիդներին են պատկանում՝ (46) Հեստիան, (65) Կիբելեն, (76) Ֆրեյան, (87) Սիլվիան, (153) Հիլդան և (476) Հեդվիգը[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների ընտանիքներ
- Աստերոիդների արդյունաբերական օգտագործում
- Աստերոիդների սպեկտրալ դասեր
- Աստերոիդների ցանկ
- Աստերոիդների գոտի
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tholen, D. J.; Bell, J. F. (1987 թ․ մարտ). «Evolution of Asteroid Taxonomy». Proceedings, 18th Lunar and Planetary Science Conference. Houston, Texas. էջեր 1008–1009. Bibcode:1987LPI....18.1008T.
- ↑ De Pater, Imke; Lissauer, Jack Jonathan (2001). Planetary Sciences. Cambridge University Press. էջեր 353. ISBN 0521482194.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Ehrenfreund, Pascale (2004). Astrobiology: Future Perspectives. Springer Science & Business. էջեր 159. ISBN 1402023049.
- ↑ Harry Y., McSween (1999). Meteorites and their parent planets. Cambridge University Press. էջ 101. ISBN 0521587514.
- ↑ Hiroi, T. (March 15–19, 2004). What are the P-type Asteroids Made Of?. League City, Texas. Bibcode:2004LPI....35.1616H. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17–ին-ին.
{{cite book}}
: Unknown parameter|book-title=
ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աստերոիդների տեսակներ Արխիվացված 2012-06-23 Wayback Machine
|