Ասլան Ուսոյան
Ասլան Ուսոյան ռուս.՝ Аслан Усоян | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1937 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունվարի 16, 2013 (75 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Խովանսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրոն | Եզդիականություն |
Մասնագիտություն | Հանցագործության ղեկավար, գանգստեր, Օրենքով գող, կազմակերպված հանցագործություն և քրեական հեղինակություն |
Aslan Usoyan Վիքիպահեստում |
Ասլան (Հասան) Ռաշիդովիչ Ուսոյան (ռուս.՝ Аслан Рашидович Усоян, փետրվարի 28, 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 16, 2013, Մոսկվա, Ռուսաստան[1][2]), ազգությամբ եզդի, ռուսաստանյան քրեական հեղինակություն, օրենքով գող։ Առավել հայտնի էր Դեդ Հասան (ռուս.՝ Дед Хасан, թարգ.՝ Հասան պապ) մականվամբ։ Ռուսաստանյան ԶԼՄ-ները Ուսոյանին անվանում են խոշորագույն հանցագործական միության առաջնորդ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասլան Ուսոյանը ծնվել է 1937 թվականի փետրվարի 27-ին Թբիլիսիում՝ Վրացական ԽՍՀ։ 19 տարեկանում ոստիկանության աշխատողներին դիմադրելու համար դատապարտված է եղել 1 տարի և 6 ամիս ազատազրկման, սակայն 1956 թվականի հունվարի 10-ին Վրացական ԽՍՀ Գերագույն դատարանը վերաորակավորել է քրեական գործը, և Ուսոյանը դուրս է եկել ազատազրկման վայրից՝ «ժամկետի լրացման պատճառով»[3]։
1959 թվականի հունվարի 15-ին Թբիլիսիի Ստալինյան շրջանային դատարանը կողոպուտի համար դատապարտել է Ասլան Ուսոյանին 5 տարի ազատազրկման, սակայն որոշ ժամանակ անց նա պայմանական վաղաժամկետ ազատվել է։ 1966 թվականի դեկտեմբերի 28-ին Թբիլիսիի Օկտյաբրսկի շրջանի դատարանը սպեկուլյացիայի համար Ուսոյանին դատապարտել է 3 տարի ազատազրկման։ Ազատազրկման ընթացքում Ուսոյանը Դավիթ Շահումյանսկիի և Մեհրաչ «Ֆարտովի» կողմից օրենքով գող է «թագադրվել», իսկ 1968 թվականի հունիսի 24-ին նրան պայմանական վաղաժամկետ ազատել են Վրացական ԽՍՀ Ցուլուկիձեի շրջանի ժողդատարանի որոշմամբ[3]։
Սպանվել է Մոսկվայում անհայտ դիպուկահարի արձակված գնդակից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Դեդ Հասանին սպանել են «Վալ» տեսակի ինքնաձիգից. դիակը խիստ հսկողության տակ է առնված (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
- ↑ Սպանել են քրեական աշխարհի հայտնի ներկայացուցիչ Դեդ Հասանին
- ↑ 3,0 3,1 «Դեդ Հասանի վերջին պատերազմը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.