Ասեղնատերևավորներ (կարգ)
Արտաքին տեսք
Փշատերևավորներ (լատին․՝ Pinales, նախկինում - Coniferales), մերկասերմերի դասի կարգ, որն ունի 10 ընտանիք, 600 տեսակ և 55 ցեղ։ Դրանք հիմնականում ծառեր են, հազվագյուտ դեպքերում՝ թփեր։ Ճյուղերը մեծ մասամբ դասավորված են օղակներով, առաջացնելով կոնաձև սաղարթ։ Տերևները նեղ երկարավուն են կամ նշտարաձև, հաճախ՝ ասեղանման (փշանման)։ Ինչպես բոլոր մերկասերմերի, այնպես էլ փշատերևավորների իսկական անոթները (տրախեաներ) բացակայում են և դրանց քսիլեման կազմված է տրախեիդներից՝ բնորոշ երիզավորված անցքերով։ Փշատերևավորների բունը ունի թույլ զարգացած կեղև և միջուկ։ Ցողունի հիմնական մասը կազմում է կենտրոնական գլանը։ Բազմացման օրգաններն են կոները[1]։
Փշատերև բույսերը բնորոշ են երկրագնդի ինչպես Հյուսիսային, այնպես էլ Հարավային կիսագնդերի բարեխառն մարզերի համար։
Ընտանիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985