Առևտրային կապիտալ
Առևտրային կապիտալ, արդյունաբերական կապիտալի առանձին մաս, որն օգտագործվում է շրջանառության ոլորտում կապիտալիստների առանձին խմբի կողմից։ Դրա հատուկ գործառույթն է ծառայել ապրանքների վաճառքի գործընթացին և դրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքին։ Նախակապիտալիստական կազմավորություններում առևտրային կապիտալը կապիտալի անկախ և գերիշխող ձև էր[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առևտրային կապիտալը առաջացել է կապիտալիստական արտադրության եղանակի ծնունդից շատ առաջ և պատմականորեն նախորդել է արդյունաբերական կապիտալին։
Ավատատիրության կազմալուծման շրջանում այն ակտիվորեն նպաստեց կապիտալիստական արտադրության եղանակի ձևավորմանը՝ արագացնելով փոքր արտադրողների կործանումը, ներգրավելով ավատատերերի բնատնտեսությունը շուկայական հարաբերություններում՝ այն ստորադասելով շահույթի և հարստացման նպատակներին։ Առևտրային կապիտալը կարևոր դեր խաղաց տարածաշրջանների և երկրների միջև տնտեսական կապերի զարգացման, ազգային և համաշխարհային շուկայի ձևավորման գործում[2]։
Առևտրային կապիտալի գործառույթները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ապրանքային կապիտալի վերածումը դրամական կապիտալի, այսինքն ՝ վաճառքի։
- Առևտրային կապիտալը արագացնում է ընդհանուր կապիտալի շրջանառության մակարդակը։
- Առևտրային կապիտալը խթանում է պահանջարկը գովազդի միջոցով։
- Առևտրային կապիտալը ընդլայնում է վաճառքի շուկաները[3]։
Ժամանակակից առևտրային կապիտալի առանձնահատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերտ կապեր են հաստատվում առևտրային և արդյունաբերական կապիտալի միջև պայմանագրային համաձայնագրերի տեսքով, որոնք ընդգրկում են մասնակիցների հսկայական քանակություն և ստեղծում են ամբողջ համակարգեր։
- Ձևավորվում են խոշոր առևտրային ընկերություններ, որոնք ծառայում են բազմաթիվ արդյունաբերական ֆիրմաների արտադրանքի վաճառքին։
- Ձևավորվում են խոշորագույն առևտրային ընկերություններ, որոնք իրենց ձեռքում կենտրոնացնում են առևտրի հսկայական զանգված՝ վարվելակարգի կանոններ թելադրելով ոչ միայն սպառողին, այլ նաև արտադրողին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Торговый капитал». economics.pp.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Ермишин П.Г. Основы экономической теории. — Инфра-М, 2004.
- ↑ 3,0 3,1 «Торговый капитал и торговая прибыль» (ռուսերեն). ekonom-buh.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ермишин П.Г. Основы экономической теории. – М.: Инфра-М, 2004.