Առևտրային կապիտալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առևտրային կապիտալ, արդյունաբերական կապիտալի առանձին մաս, որն օգտագործվում է շրջանառության ոլորտում կապիտալիստների առանձին խմբի կողմից։ Դրա հատուկ գործառույթն է ծառայել ապրանքների վաճառքի գործընթացին և դրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքին։ Նախակապիտալիստական կազմավորություններում առևտրային կապիտալը կապիտալի անկախ և գերիշխող ձև էր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևտրային կապիտալը առաջացել է կապիտալիստական արտադրության եղանակի ծնունդից շատ առաջ և պատմականորեն նախորդել է արդյունաբերական կապիտալին։

Ավատատիրության կազմալուծման շրջանում այն ակտիվորեն նպաստեց կապիտալիստական արտադրության եղանակի ձևավորմանը՝ արագացնելով փոքր արտադրողների կործանումը, ներգրավելով ավատատերերի բնատնտեսությունը շուկայական հարաբերություններում՝ այն ստորադասելով շահույթի և հարստացման նպատակներին։ Առևտրային կապիտալը կարևոր դեր խաղաց տարածաշրջանների և երկրների միջև տնտեսական կապերի զարգացման, ազգային և համաշխարհային շուկայի ձևավորման գործում[2]։

Առևտրային կապիտալի գործառույթները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ապրանքային կապիտալի վերածումը դրամական կապիտալի, այսինքն ՝ վաճառքի։
  2. Առևտրային կապիտալը արագացնում է ընդհանուր կապիտալի շրջանառության մակարդակը։
  3. Առևտրային կապիտալը խթանում է պահանջարկը գովազդի միջոցով։
  4. Առևտրային կապիտալը ընդլայնում է վաճառքի շուկաները[3]։

Ժամանակակից առևտրային կապիտալի առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սերտ կապեր են հաստատվում առևտրային և արդյունաբերական կապիտալի միջև պայմանագրային համաձայնագրերի տեսքով, որոնք ընդգրկում են մասնակիցների հսկայական քանակություն և ստեղծում են ամբողջ համակարգեր։
  2. Ձևավորվում են խոշոր առևտրային ընկերություններ, որոնք ծառայում են բազմաթիվ արդյունաբերական ֆիրմաների արտադրանքի վաճառքին։
  3. Ձևավորվում են խոշորագույն առևտրային ընկերություններ, որոնք իրենց ձեռքում կենտրոնացնում են առևտրի հսկայական զանգված՝ վարվելակարգի կանոններ թելադրելով ոչ միայն սպառողին, այլ նաև արտադրողին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Торговый капитал». economics.pp.ua. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. Ермишин П.Г. Основы экономической теории. — Инфра-М, 2004.
  3. 3,0 3,1 «Торговый капитал и торговая прибыль» (ռուսերեն). ekonom-buh.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ермишин П.Г. Основы экономической теории. – М.: Инфра-М, 2004.