Առյուծի արձանիկ (մ․թ․ա․ 7-րդ դար, Սյունիք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առյուծի արձանիկ, ձուլածո արձանիկ՝ գտնված Սյունիքի մարզկենտրոն Կապանին մերձակա Սզնակ գյուղում։ Պահպանվում է Գորիսի երկրագիտական թանգարանում։ Թվագրվում է մ.թ.ա.7-րդ դարով։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձանիկը կշռում է 5,5 կգ։ Ունի 7,5 սմ լայնություն և 13 սմ բարձրություն։ Առջևի թաթից մեկը բացակայում է։ Պահպանվածությունը՝բավարար։ Հայտնաբերվել է 1944 թ․։

Ուրարտական դարաշրջանով թվագրվող արվեստի այս նմուշի հայտնաբերումը Սյունիքում ևս փաստում է, որ Սյունիքը ներառնված է եղել Վանի թագավորության մեջ։ 2007-թ․ Հայկական մշակույթի օրեր միջպետական ծրագրի շրջանակում վեց ամիս շարունակ ցուցադրվել է Ֆրանսիայում[1] Լուվրի թանգարանում "Armenia Sacra" ցուցադրության շրջանակներում[2]։ Մ․թ․ա․ 17-16-րդ դդ․ առյուծի արձանիկ է հայտնաբերվել Օշականում և մ․թ․ա․ 14-15-րդ դդ․ թվագրվող առյուծի արձանիկ՝ Դվինում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օնիկ Խնկիկյան, Հայաստանի հնագիտություն (Հին քարի դարից մինչև Վանի թագավորության անկումը)։ Երևան, 2009
  2. "Armenia Sacra" ցուցադրության կայքէջ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Armenia Sacra, Mémoire chrétienne des Arméniens (IVe-XVIIIe siècle), 2007
  • Onik Khmkikyan, Syunik during the bronze and iron ages, N. Y., 2002 թ․