Jump to content

Առավել հարմարվածների վերապրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առավել հարմարվածների վերապրում (անգլ.՝ survival of the fittest, այլ թարգմանություն՝ «ուժեղագույնների վերապրում»), Հերբերտ Սփենսերին վերագրվող աֆորիզմ, որն օգտագործել է Չարլզ Դարվինը «Տեսակների ծագումը»[1] գրքում (առաջին անգամ՝ 1869 թվականի հինգերորդ հրատարակությունում[2][3]) որպես բնական ընտրության հոմանիշ, որը էվոլյուցիայի հիմնական շարժիչ ուժն է։ Ըստ էվոլյուցիայի տեսության.

  • ցանկացած տեսակի վերարտադրությունը ենթադրում է որոշակի բնական փոփոխություն արդյունքի բնութագրերում,
  • ցանկացած փոփոխություն, որը մեծացնում է տեսակների որոշ անդամների գոյատևման ունակությունը նման փոփոխություններից զուրկ այլ անդամների նկատմամբ, կարող է դրական կերպով ընտրվել վերարտադրության հնարավորությունների համար,
  • հազարամյակների ընթացքում այս գործընթացը հանգեցրել է պարզ օրգանիզմներից բարդերի զարգացման և փոքր թվով նախնական օրգանիզմների հսկայական թվով տեսակների ստեղծման։

«Ուժեղագույնների գոյատևում» արտահայտությունը հիմնականում օգտագործվում է սոցիալ-դարվինիզմի մեջ։ Ժամանակակից պատկերացումներով՝ գոյատևում է ոչ թե ուժեղագույնը, այլ առավել հարմարվածը։

Տերմինի քննադատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առավել հարմարվածների գոյատևում» տերմինը քննադատության է ենթարկվել հենց սկզբից։ Նույնիսկ անգլերենում survival of the fittest տերմինը կարող է դժվարությունների և վեճերի տեղիք տալ, քանի որ այն կարող է տարբեր կերպ մեկնաբանվել fit բառի երկակի իմաստի պատճառով։ Այս բառը կարող է վերաբերել ինչպես օրգանիզմի «հարմարվելու» ունակությանը (նկատի ունի շրջակա միջավայրին առավել հարմարվածների վերապրումը), այնպես էլ «լավ ֆիզիկական մարզավիճակին» (նկատի ունի ֆիզիկապես առավել ուժեղների գոյատեւումը)։ Էվոլյուցիոն կենսաբաններն այսօր խուսափում են այդ տերմինից, քանի որ այն ոչ ադեկվատ կերպով է նկարագրում էվոլյուցիայի ներկայիս հայեցակարգը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Letter 5140 — Wallace, A. R. to Darwin, C. R., 2 July 1866». Darwin Correspondence Project. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
    «Letter 5145 — Darwin, C. R. to Wallace, A. R., 5 July (1866)». Darwin Correspondence Project. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 12-ին.
    Герберт Спенсер в своей книге Principles of Biology of 1864, vol. 1, p. 444, писал: 'This survival of the fittest, which I have here sought to express in mechanical terms, is that which Mr. Darwin has called «natural selection», or the preservation of favoured races in the struggle for life.'" Maurice E. Stucke, Better Competition Advocacy, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 30-ին, Վերցված է 2007 թ․ օգոստոսի 29-ին, цитируется по изданию HERBERT SPENCER, THE PRINCIPLES OF BIOLOGY 444 (Univ. Press of the Pac. 2002.)
  2. Freeman, R. B. (1977), «On the Origin of Species», The Works of Charles Darwin: An Annotated Bibliographical Handlist (2nd ed.), Cannon House, Folkestone, Kent, England: Wm Dawson & Sons Ltd, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին, Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 2-ին
  3. «This preservation of favourable variations, and the destruction of injurious variations, I call Natural Selection, or the Survival of the Fittest.» — Darwin, Charles (1869), On the Origin of Species by Means of Natural Selection, or the Preservation of Favoured Races in the Struggle for Life (5th ed.), London: John Murray, էջեր 91–92, Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին, Վերցված է 2009 թ․ փետրվարի 22-ին

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]