Առաջ, Դիեգո, առաջ (անգլ.՝ Go, Diego, Go!), ամերիկյան մուլտսերիալ։ Պրեմիերան կայացել է 2005 թվականի սեպտեմբերի 6-ին, ԱՄՆ-ում։ «Ճանապարհորդ Դորան» մուլտսերիալի սփին-օֆֆն է և պատմում է Դորայի 8-ամյա զարմիկի` Դիեգոյի արկածների մասին, որը պաշտպանում է բնությունն ու շրջակա միջավայրը[2][3]։
Անիմացիոն մուլտսերիալը պատմում է 8-ամյա Դիեգո Մարկսենի արկածների մասին, որը քրոջ` Ալիսայի հետ միասին օգնում է հիմնականում արևադարձային անտառներում ապրող վտանգված կենդանիներին։ Դիեգոն հանդիպում է ջունգլիներում ապրող շատ կենդանիների և նրանց մասին շատ բան է սովորում։ Նրա ավագ քույրը` Ալիսան, պատմում է Դիեգոյին և հանդիսատեսին այն մասին, թե օրինակ, ինչպես կարելի է տարբերակել կենդանիների հետքերը, ինչ ձայներ են նրանք արտաբերում։ Երեխաները ոչ միայն սովորում են կենդանիների մասին, այլև` անգլերեն են սովորում։