Առաջ, Դիեգո, առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջ, Դիեգո, առաջ
Տեսականիմացիոն հեռուստասերիալներ
Ժանրկատակերգական հեռուստասերիալ
Հիմնված էԴորա ճանապարհորդը
ՀնչյունավորումՋեյք Թ. Օսթին
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
ԸնկերությունNickelodeon Animation Studio
ԴիստրիբյուտորParamount Domestic Television?
Տևողություն25 րոպե

Առաջ, Դիեգո, առաջ (անգլ.՝ Go, Diego, Go!), ամերիկյան մուլտսերիալ։ Պրեմիերան կայացել է 2005 թվականի սեպտեմբերի 6-ին, ԱՄՆ-ում։ «Ճանապարհորդ Դորան» մուլտսերիալի սփին-օֆֆն է և պատմում է Դորայի 8-ամյա զարմիկի` Դիեգոյի արկածների մասին, որը պաշտպանում է բնությունն ու շրջակա միջավայրը[2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիոն մուլտսերիալը պատմում է 8-ամյա Դիեգո Մարկսենի արկածների մասին, որը քրոջ` Ալիսայի հետ միասին օգնում է հիմնականում արևադարձային անտառներում ապրող վտանգված կենդանիներին։ Դիեգոն հանդիպում է ջունգլիներում ապրող շատ կենդանիների և նրանց մասին շատ բան է սովորում։ Նրա ավագ քույրը` Ալիսան, պատմում է Դիեգոյին և հանդիսատեսին այն մասին, թե օրինակ, ինչպես կարելի է տարբերակել կենդանիների հետքերը, ինչ ձայներ են նրանք արտաբերում։ Երեխաները ոչ միայն սովորում են կենդանիների մասին, այլև` անգլերեն են սովորում։

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիոեգո` սերիալի գլխավոր հերոսը։ Տղա, որն օգնում է վտանգի տակ գտնվող կենդանիներին[4]։ Նա ունի փոքրիկ յագուար։ Դորայի զարմիկն է։
  • Ալիսա` երկրորդ գլխավոր հերոսը։ Նա Դիեգոյի ավագ քույրն է, նույնպես փրկում է վտանգի տակ գտնվող կենդանիներին։ Դորայի զարմուհին է։
  • Փոքրիկ յագուար` Դիեգոյի կենդանի ընկերն է։
  • Դորա` երկրորդական գործող անձ է, «Ճանապարհորդ Դորան» սերիալի գլխավոր հերոսն է։ Դիեգոյի և Ալիսայի զարմուհին։
  • Կլիկը` լուսանկարչական ապարատ, օգնում է Դիեգոյին գտնել վտանգված կենդանիներին։
  • Ռեսքյու-Պակ` ուսապարկ, Դիեգոյի փրկարարական հավաքածուն է։ Այն կարող է վերածվել պարաշյուտի, նավակի, սնոուբորդի և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. «Go Diego Go! - Nick Jr». Nick Jr. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  3. Jeanne Spreier (2005 թ․ սեպտեմբերի 5). «Dora's cousin, Diego, takes stage on Tuesday». Knight Ridder. Վերցված է 2014 թ․ ապրիլի 14-ին.
  4. ««Դիեգոյի արկածները»». igrywinks.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.