Ապրել (ֆիլմ, 2012)
Ապրել ռուս.՝ Жить | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | դրամա |
Թվական | 2012 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վասիլի Սիգարև |
Սցենարի հեղինակ | Վասիլի Սիգարև |
Դերակատարներ | Յանա Տրոյանովա |
Օպերատոր | Ալիշեր Խամիդխոջաև |
Երաժշտություն | Պավել Դոդոնով |
Պատմվածքի վայր | Ռուսաստան |
Տևողություն | 119 րոպե |
«Ապրել» (ռուս.՝ «Жить»), ռեժիսոր և սցենարիստ Վասիլի Սիգարևի[1][2][3] ռուսական դրամատիկական ֆիլմը։ Առաջին անգամ ցուցադրվել է 2012 թվականի հունվարի 31-ին Ռոտերդամի միջազգային փառատոնում[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեի հիմքում երեք զուգահեռ պատմություններ են, որոնց հերոսները բախվում են կյանքի ծանրագույն փորձության՝ սիրելիների կորստի հետ։ Փոքրիկ տղան կորցնում է հորը, երիտասարդ աղջիկը՝ սիրելիին, իսկ միջին տարիքի կինը՝ իր երկու երկվորյակ դուստրերին։ Յուրաքանչյուր պատմություն ունի իր ավարտը, յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչպես ապրել։ Բոլոր երեք սյուժետային գծերը ցուցադրվում են Ռուսաստանի ծայրամասում ժամանակակից կյանքի ֆոնի վրա՝ ժամանակակից Ռուսաստանի ամենասուր կենցաղային և սոցիալական խնդիրներով։
Մարդը գիտի զգալ, տառապել, սիրել։ Նա գիտի, թե ինչպես ընդունել իր ճակատագիրը, նույնիսկ երբ այն խլում է ամենաթանկը՝ հարազատներին։ Խլում է կյանքի իմաստի և ապրելու ցանկության հետ միասին։ Խլում է աշխարհի հետ միասին։ Բայց ֆիլմի հերոսները պատրաստ չեն համակերպվել իրենց կորուստների հետ։ Նրանք մարտահրավեր են նետում ճակատագրին, պատերազմ են հայտարարում նրան և դրանում հասնում մարդկային սահմանին։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Человек умеет чувствовать, страдать, любить. Он умеет принять свою судьбу, даже когда та отнимает самое ценное — близких. Отнимает вместе со смыслом жизни и с желанием жить. Отнимает вместе со всем миром. Но герои фильма не готовы мириться со своими потерями. Они бросают судьбе вызов, объявляют ей войну и доходят в ней до человеческого предела.
— «Энциклопедия отечественного кино»[5]
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Օլգա Լապշինա | Գալինա Կապուստինա |
Մարինա և Սաշա Գավրիլովներ | Կապուստինա քույրեր |
Յանա Տրոյանովա | Գրիշկա |
Ալեքսեյ Ֆիլիմոնով | Անտոն |
Ալեքսեյ Պուստովոյտով | Արտյոմ |
Եվգենի Սիտի | Արտյոմի հայրը |
Աննա Ուկոլովա | Արտյոմի մայրը |
Դմիտրի Կուլիչկով | Իգոր |
Ալյոնա Լապտևա | ոստիկան |
Իրմա Արենդտ | կին |
Յանա Սեկստե | Տոմկա |
Վլադիմիր Կոստին | ոստիկան հիվանդանոցում |
Ալեքսանդր Սերիկով | ոստիկան հիվանդանոցում |
Լարիսա Վարավա | բուժքույր |
Ալեքսեյ Լիտվինենկո | երիտասարդ տղա հիվանդանոցում |
Ռոբերտ Վաաբ | |
Ալեքսեյ Մասլոդուդով | տղա գնացքում |
Կոնստանտին Գացալով | Էդիկ |
Օլգա Գիլևա | բժիշկ |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վասիլի Սիգարև
- Բեմադրող ռեժիսոր՝ Վասիլի Սիգարև
- Բեմադրող օպերատոր՝ Ալիշեր Համիխոջաև
- Կոմպոզիտոր՝ Պավել Դոդոնով
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Տուլայի մարզի Սուվորով քաղաքում։
Արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ստացել է մեծ թվով դրական արձագանքներ։
Ռումինացի կինոռեժիսոր Քրիստի Պույուն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների goEast 12-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե շուշան» մրցանակը Վասիլի Սիգարևին հանձնելիս նշել է, որ մրցանակը տրվում է «խիզախության համար՝ արտահայտելու անասելին այնպես, ինչպես դա հնարավոր է միայն կինոյում»[6]։
Հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Սեմ Կլեբանովի կարծիքով՝ Սիգարևը ցույց է տվել «տեսողական ֆակտուրայի հետ աշխատելու ուշագրավ վարպետություն և ունակություն՝ դերասաններին ստիպելու նախ աշխատել մինչև հնարավորի սահմանը, այնուհետև հաղթահարել այդ սահմանը»[7]։
Կինոքննադատ Վասիլի Կորեցկին ասել է, որ Վասիլի Սիգարևը արագ առաջընթաց է ցուցաբերել իր արվեստում՝ «Հոլի» սատանայական «ռուսական էկզոտիկայից» մինչև հզոր, ամբողջական և բարդ էքզիստենցիալ արտահայտություն, որը նախկինի պես հիմնված է սարսափելի ռուսական սոցիալական կառուցվածքի վրա, բայց շատ ավելի բարձր է, քան սոցիալական քննադատության ժանրի սահմանափակումները»։ Կորեցկու կարծիքով՝ Սիգարևը հերթական անգամ չի հիշեցնում, թե «որքան սարսափելի է ապրել Ռուսաստանում», այլ «խոսում է այն մասին, թե ինչ է ընդհանրապես ապրելը և ինչ է մեռնելը»[8]։
Կինոռեժիսոր Յուրի Բիկովը, համեմատելով այս ֆիլմը իր «Ապրել» ֆիլմի հետ, նշել է, որ իրեն շատ է դուր եկել Սիգարևի ֆիլմը. «Բայց ստիպված եմ ընդունել, որ նրա ֆիլմն ոչ թե ավելի ուժեղ է, այն բոլորովին այլ մակարդակի կինոնկար է, և դա հիանալի աշխատանք է»[9]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 – Արևմտաեվրոպական կինոյի goEast փառատոն (Վիսբադեն)[10]
- «Ոսկե շուշան» գան պրի
- FIPRESCI մրցանակ
- 2012 – Կինոտավր[11]
- Լավագույն ռեժիսոր – Վիկտոր Սիգարև
- Լավագույն օպերատոր – Ալիշեր Համիդխոջաև
- Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի մրցանակ
- 2012 – Սրդիականության մասին թատրոնի և կինոյի «Текстура» երրորդ միջազգային փառատոն (Պերմ)[12]
- Մրցանակ «Կինո։ ԱյսՕրվա դերասանուհին» անվանակարգում – Օլգա Լապշինա
- 2012 – Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե փիղ» մրցանակ
- Օպարետորի լավագույն աշխատանք – Ալիշեր Համիդխոջաև
- Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում – Օլգա Լապշինա
- 2013 – առաջադրվել է «Նիկա» մրցանակի հետևյալ անվանակարգերում.
- Կնոջ լավագույն դերակատարման համար – Յանա Տրոյանովա
- Եկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում – Օլգա Լապշինա
- 2013 – «Ժորժ» մրցանակ
- «Իսկական կինո» հատուկ մրցանակ Filmz.ru կայքից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кинопремьера «Атлантика»: ответ сенегальцев на кошмарный миграционный кризис
- ↑ Что с нами происходит?
- ↑ Лучшие российские фильмы за последнюю четверть века
- ↑ «Rotterdam announces full line-up Tiger Awards Competitions». International Film Festival Rotterdam newsroom. 2012 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
- ↑ ««Жить»». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Фильм Василия Сигарева «Жить» стал победителем кинофестиваля стран Центральной и Восточной Европы в Висбадене» (ռուսերեն). ТАСС. 2012 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Ашир Мурадов (2013 թ․ մարտի 8). «ДоЖИТЬ до премьеры». Московский комсомолец-Уфа. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ Василий Корецкий (2012 թ․ հունիսի 7). «Как страшно жить: раньше и сейчас». OpenSpace.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Режиссёр Юрий Быков. Творческая встреча в Бауманке (08.12.2017)». YouTube — (Фрагмент от 18:40). 2018 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Фильм «Жить» Василия Сигарева победил на кинофестивале в Висбадене Արխիվացված 2021-06-01 Wayback Machine, NEWSru.com, 25 апреля 2012
- ↑ Призы 23 Открытого Российского Кинофестиваля «Кинотавр» Արխիվացված 2017-02-25 Wayback Machine, Кинотавр, 10 июня 2012
- ↑ Пермский фестиваль театра и кино «Текстура» назвал победителей Արխիվացված 2015-02-09 Wayback Machine, РИА Новости, 29 сентября 2012
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ապրել» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- Պաշտոնական թատերական թրեյլեր ՅուԹյուբում
|