Ապրել (ֆիլմ, 2012)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապրել
ռուս.՝ Жить
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2012
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎասիլի Սիգարև
Սցենարի հեղինակՎասիլի Սիգարև
ԴերակատարներՅանա Տրոյանովա
ՕպերատորԱլիշեր Խամիդխոջաև
ԵրաժշտությունՊավել Դոդոնով
Պատմվածքի վայրՌուսաստան
Տևողություն119 րոպե

«Ապրել» (ռուս.՝ «Жить»), ռեժիսոր և սցենարիստ Վասիլի Սիգարևի[1][2][3] ռուսական դրամատիկական ֆիլմը։ Առաջին անգամ ցուցադրվել է 2012 թվականի հունվարի 31-ին Ռոտերդամի միջազգային փառատոնում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի սյուժեի հիմքում երեք զուգահեռ պատմություններ են, որոնց հերոսները բախվում են կյանքի ծանրագույն փորձության՝ սիրելիների կորստի հետ։ Փոքրիկ տղան կորցնում է հորը, երիտասարդ աղջիկը՝ սիրելիին, իսկ միջին տարիքի կինը՝ իր երկու երկվորյակ դուստրերին։ Յուրաքանչյուր պատմություն ունի իր ավարտը, յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչպես ապրել։ Բոլոր երեք սյուժետային գծերը ցուցադրվում են Ռուսաստանի ծայրամասում ժամանակակից կյանքի ֆոնի վրա՝ ժամանակակից Ռուսաստանի ամենասուր կենցաղային և սոցիալական խնդիրներով։

Մարդը գիտի զգալ, տառապել, սիրել։ Նա գիտի, թե ինչպես ընդունել իր ճակատագիրը, նույնիսկ երբ այն խլում է ամենաթանկը՝ հարազատներին։ Խլում է կյանքի իմաստի և ապրելու ցանկության հետ միասին։ Խլում է աշխարհի հետ միասին։ Բայց ֆիլմի հերոսները պատրաստ չեն համակերպվել իրենց կորուստների հետ։ Նրանք մարտահրավեր են նետում ճակատագրին, պատերազմ են հայտարարում նրան և դրանում հասնում մարդկային սահմանին։

— «Энциклопедия отечественного кино»[5]

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Օլգա Լապշինա Գալինա Կապուստինա Գալինա Կապուստինա
Մարինա և Սաշա Գավրիլովներ Կապուստինա քույրեր Կապուստինա քույրեր
Յանա Տրոյանովա Գրիշկա Գրիշկա
Ալեքսեյ Ֆիլիմոնով Անտոն Անտոն
Ալեքսեյ Պուստովոյտով Արտյոմ Արտյոմ
Եվգենի Սիտի Արտյոմի հայրը Արտյոմի հայրը
Աննա Ուկոլովա Արտյոմի մայրը Արտյոմի մայրը
Դմիտրի Կուլիչկով Իգոր Իգոր
Ալյոնա Լապտևա ոստիկան ոստիկան
Իրմա Արենդտ կին կին
Յանա Սեկստե Տոմկա Տոմկա
Վլադիմիր Կոստին ոստիկան հիվանդանոցում ոստիկան հիվանդանոցում
Ալեքսանդր Սերիկով ոստիկան հիվանդանոցում ոստիկան հիվանդանոցում
Լարիսա Վարավա բուժքույր բուժքույր
Ալեքսեյ Լիտվինենկո երիտասարդ տղա հիվանդանոցում երիտասարդ տղա հիվանդանոցում
Ռոբերտ Վաաբ
Ալեքսեյ Մասլոդուդով տղա գնացքում տղա գնացքում
Կոնստանտին Գացալով Էդիկ Էդիկ
Օլգա Գիլևա բժիշկ բժիշկ

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Վասիլի Սիգարև
  • Բեմադրող ռեժիսոր՝ Վասիլի Սիգարև
  • Բեմադրող օպերատոր՝ Ալիշեր Համիխոջաև
  • Կոմպոզիտոր՝ Պավել Դոդոնով

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Տուլայի մարզի Սուվորով քաղաքում։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստացել է մեծ թվով դրական արձագանքներ։

Ռումինացի կինոռեժիսոր Քրիստի Պույուն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների goEast 12-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե շուշան» մրցանակը Վասիլի Սիգարևին հանձնելիս նշել է, որ մրցանակը տրվում է «խիզախության համար՝ արտահայտելու անասելին այնպես, ինչպես դա հնարավոր է միայն կինոյում»[6]։

Հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Սեմ Կլեբանովի կարծիքով՝ Սիգարևը ցույց է տվել «տեսողական ֆակտուրայի հետ աշխատելու ուշագրավ վարպետություն և ունակություն՝ դերասաններին ստիպելու նախ աշխատել մինչև հնարավորի սահմանը, այնուհետև հաղթահարել այդ սահմանը»[7]։

Կինոքննադատ Վասիլի Կորեցկին ասել է, որ Վասիլի Սիգարևը արագ առաջընթաց է ցուցաբերել իր արվեստում՝ «Հոլի» սատանայական «ռուսական էկզոտիկայից» մինչև հզոր, ամբողջական և բարդ էքզիստենցիալ արտահայտություն, որը նախկինի պես հիմնված է սարսափելի ռուսական սոցիալական կառուցվածքի վրա, բայց շատ ավելի բարձր է, քան սոցիալական քննադատության ժանրի սահմանափակումները»։ Կորեցկու կարծիքով՝ Սիգարևը հերթական անգամ չի հիշեցնում, թե «որքան սարսափելի է ապրել Ռուսաստանում», այլ «խոսում է այն մասին, թե ինչ է ընդհանրապես ապրելը և ինչ է մեռնելը»[8]։

Կինոռեժիսոր Յուրի Բիկովը, համեմատելով այս ֆիլմը իր «Ապրել» ֆիլմի հետ, նշել է, որ իրեն շատ է դուր եկել Սիգարևի ֆիլմը. «Բայց ստիպված եմ ընդունել, որ նրա ֆիլմն ոչ թե ավելի ուժեղ է, այն բոլորովին այլ մակարդակի կինոնկար է, և դա հիանալի աշխատանք է»[9]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 – Արևմտաեվրոպական կինոյի goEast փառատոն (Վիսբադեն)[10]
    • «Ոսկե շուշան» գան պրի
    • FIPRESCI մրցանակ
  • 2012 – Կինոտավր[11]
    • Լավագույն ռեժիսոր – Վիկտոր Սիգարև
    • Լավագույն օպերատոր – Ալիշեր Համիդխոջաև
    • Կինոգետների և կինոքննադատների գիլդիայի մրցանակ
  • 2012 – Սրդիականության մասին թատրոնի և կինոյի «Текстура» երրորդ միջազգային փառատոն (Պերմ)[12]
    • Մրցանակ «Կինո։ ԱյսՕրվա դերասանուհին» անվանակարգում – Օլգա Լապշինա
  • 2012 – Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի «Ոսկե փիղ» մրցանակ
    • Օպարետորի լավագույն աշխատանք – Ալիշեր Համիդխոջաև
  • Երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում – Օլգա Լապշինա
  • 2013 – առաջադրվել է «Նիկա» մրցանակի հետևյալ անվանակարգերում.
    • Կնոջ լավագույն դերակատարման համար – Յանա Տրոյանովա
  • Եկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարում – Օլգա Լապշինա
  • 2013 – «Ժորժ» մրցանակ
    • «Իսկական կինո» հատուկ մրցանակ Filmz.ru կայքից

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Кинопремьера «Атлантика»: ответ сенегальцев на кошмарный миграционный кризис
  2. Что с нами происходит?
  3. Лучшие российские фильмы за последнюю четверть века
  4. «Rotterdam announces full line-up Tiger Awards Competitions». International Film Festival Rotterdam newsroom. 2012 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  5. ««Жить»». Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  6. «Фильм Василия Сигарева «Жить» стал победителем кинофестиваля стран Центральной и Восточной Европы в Висбадене» (ռուսերեն). ТАСС. 2012 թ․ ապրիլի 24. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Ашир Мурадов (2013 թ․ մարտի 8). «ДоЖИТЬ до премьеры». Московский комсомолец-Уфа. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. Василий Корецкий (2012 թ․ հունիսի 7). «Как страшно жить: раньше и сейчас». OpenSpace.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 27-ին.
  9. «Режиссёр Юрий Быков. Творческая встреча в Бауманке (08.12.2017)». YouTube — (Фрагмент от 18:40). 2018 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.
  10. Фильм «Жить» Василия Сигарева победил на кинофестивале в Висбадене Արխիվացված 2021-06-01 Wayback Machine, NEWSru.com, 25 апреля 2012
  11. Призы 23 Открытого Российского Кинофестиваля «Кинотавр» Արխիվացված 2017-02-25 Wayback Machine, Кинотавр, 10 июня 2012
  12. Пермский фестиваль театра и кино «Текстура» назвал победителей Արխիվացված 2015-02-09 Wayback Machine, РИА Новости, 29 сентября 2012

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]