Աչքավոր պինգվինների ցեղի ամենախոշոր տեսակը։ Հասակը հասնում է 65-70 սմ-ի, իսկ քաշը՝ 3-5 կգ։ Գունավորումն, ինչպես պինգվինների մեծամասնության մոտ, հետևի հատվածում սև է, դիմացից՝ սպիտակ։ Կրծքից մինչև թաթերը ձգվում է սև շերտ։
Կենդանիների բնական տարածման տերիտորիան Հարավաֆրիկյան հանրապետության և Նամիբիայի ափերն են՝ Բենգալական հոսանքի ուղղությամբ։ Ապրում են գաղութներով։ 1900-ական թվականներին կենդանատեսակի պոպուլյացիան գնահատվել է 2 միլիոն առանձնյակ, 2015 թվականին՝ 140-180 հզ առանձնյակ։