Աութենտիկություն
Արտաքին տեսք
Աութենտիկություն, միջազգային պայմանագրի կողմերի մշակած և միմյանց հետ համաձայնեցրած վերջնական տեքստերի թարգմանական նույնականությունը։ Երկկողմ պայմանագրի տեքստը կազմվում է, սովորաբար, երկու կողմերի լեզուներով, իսկ բազմակողմ պայ-մանագրինը՝ այն լեզուներով, որոնք իբրև պաշտոնական ընդունված են միջազգային այն կազմակերպությունում, որը տվյալ պայմանագրի մշակման համար հրավիրում է միջազգային կոնֆե րանս, կամ այն լեզուներով, որոնց մա սին պայմանավորվում են բանակցութ յունների կամ կոնֆերանսի մասնակից ները։ Միջազգային պայմանագրի եզրափակիչ հոդվածներում, որպես կանոն, նշվում է, որ նրա՝ տարբեր լեզուներով կազմված բոլոր տեքստերը հավասարազոր են, այսինքն՝ աութենտիկ են և ունեն միևնույն իրավաբանական ուժը։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
- Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
- А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва