Jump to content

Աշունը դեռ հեռու է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշունը դեռ հեռու է
Երկիր ԽՍՀՄ
Թվական1964
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլոիզ Բրենչ
Սցենարի հեղինակԷմիլ Բրագինսկի
ՕպերատորՅանիս Բրիեդիս
ԵրաժշտությունՌայմոնդ Պաուլս
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա

«Աշունը դեռ հեռու է» (լատիշ․՝ Līdz rudenim vēl tālu), ռեժիսոր Ալոիզ Բրենչի գեղարվեստական ֆիլմը[1][2], որը նկարահանվել է Զիգմունդ Սկուինշի «Կոլումբոսի թոռները» վիպակի հիման վրա 1964 թվականին։ Ֆիլմի այլ անվանումն է՝ «Պատմություն մի սիրո մասին»։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1965 թվականի օգոստոսին Ռիգայում և 1966 թվականի փետրվարի 14-ին Մոսկվայում։

Երիտասարդ ու գեղեցիկ աղջիկը պետք է ընտրի իր սրտի երկու հավակնորդներից մեկին։ Յուդիտեն ունի հրապուրիչ հնարավորություն՝ թաքնվել կազմակերպված կենցաղի աշխարհում, որը կտա երիտասարդ գիտությունների թեկնածու Շումսկու հետ միությունը։ Այնուամենայնիվ, նա հեռանում է Ռոլանդից և ընտրում անհայտությունը ի դեմս իր նախկին դպրոցական ընկերոջ՝ ռոմանտիկ նկարիչ Լիպստի։

  • Ռենատե Ստուրմանե – Յուդիտե (կրկնօրինակում է Մարիա Վինոգրադովան)
  • Վիեստուր Ռենդինեքս – Լիպստ (կրկնօրինակում է Վլադիմիր Պրոկոֆևը)
  • Խարի Լիեպինշ – Ռոլադ Շումսկի (կրկնօրինակում է Ալեքսանդր Ֆրիդենտալը)
  • Բ. Պովիլայտիս – Ուգիս (կրկնօրինակում է Վլադիմիր Ֆերապոնտովը)
  • Ուլդիս Պուցիտիս – Ռոբիս (կրկնօրինակում է Ռոդիոն Գորդիենկոն)
  • Ինտս Բուրանս – Կազիս (կրկնօրինակում է Վլադիմիր Ցիբինը)
  • Լոլիտա Պլոցինյա – Իյա (կրկնօրինակում է Ե. Շելապենկո)
  • Լիգիտա Դևիցա – Վիա (կրկնօրինակում է Զոյա Տոլբուզինան)
  • Վիլիս Վերներս – Կրուսկոպս (կրկնօրինակում է Վսեվոլոդ Սանաևը)

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակներ՝ Էմիլ Բրագինսկի, Օսվալդ Կուբլանով, Զիգմունդ Սկուինշ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալոիզ Բրենչ
  • Ռեժիսոր-խորհրդատու՝ Յուլիա Կարասիկ
  • Բեմադրող օպերատոր՝ Յանիս Բրիեդիս
  • Կոմպոզիտոր՝ Ռայմոնդ Պաուլս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]