Աշխատանքի ժամանակաշրջան
Արտաքին տեսք
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Աշխատանքի ժամանակաշրջանը աշխատանքային օրերի, ժամերի կամ րոպեների որոշակի քանակ, որ անհրաժեշտ է այս կամ այն ճյուղում պատրաստի արտադրանք ստանալու համար։ Աշխատանքային ժամանակաշրջանը արտադրության ժամանակի կարևորագույն բաղկացուցիչ մասն է, որի ընթացքում ծախսվում է աշխատուժ, կատարվում աշխատանք։ Աշխատանքային ժամանակաշրջանի տևողությունը կախված է արտադրության տվյալ ճյուղի բնույթից, գիտության և տեխնիկայի նվաճումների ներդրման, մեքենայացման և ավտոմատացման, արտադրության և աշխատանքի կազմակերպման առաջավոր ձևերի, մեթոդների կիրառման, աշխատողների որակավորման բարձրացման մակարդակից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 473)։ |