Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | ԽՍՀՄ | ||||
Տեսակ | socialist order of merit?, շքանշան և civil decoration? | ||||
Կարգավիճակ | չի շնորհվում | ||||
Վիճակագրություն | |||||
Պարամետրեր | բարձրությունը` | ||||
Հիմնադրման ամսաթիվ | սեպտեմբերի 7, 1928 | ||||
Պարգևատրման քանակը | 1 224 590 | ||||
Հերթականություն | |||||
Ավագ պարգև | Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան | ||||
Կրտսեր պարգև | Ժողովուրդների բարեկամության շքանշան | ||||
Order of the Red Banner of Labour (USSR) Վիքիպահեստում |
Աշխատանքային կարմիր դրոշ (ռուս.՝ Орден Трудового Красного Знамени), շքանշան (ԽՍՀՄ), սահմանվել է ԽՍՀՄ Կենտգործկոմի 1923 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ՝ պետական, հասարակական, աշխատանքային բացառիկ գործունեություն ցուցաբերած և գիտության, արվեստի, գրականության բնագավառում աչքի ընկած գործիչներին և կազմակերպություններին պարգևատրելու համար։ Մինչև 1933 թվականը յուրաքանչյուր միութենական հանրապետություն ուներ իր շքանշանը, որը համապատասխանում էր տվյալ հանրապետության մշակութային, պատմական, տնտեսական առանձնահատկություններին։ Պարգևատրելու միջնորդությունը հարուցում էին ժողովրդական կոմիսարիատները և Արհեստակցական միությունների խորհուրդը։ «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանով պարգևատրումները դադարեցվել են 1933 թվականին։ 1928 թվականի սեպտեմբերի 7-ին ԽՍՀՄ Կենտգործկոմը և ժողկոմխորհը հիմնեցին միասնական «Աշխատանքային կարմիր դրոշ» շքանշանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 469)։ |