Աշխատակիցների ռոտացիա
Արտաքին տեսք
Աշխատակիցների ռոտացիա կամ կադրերի ռոտացիա, (լատին․՝ rotatio՝ շրջապտույտ[1]:), գործառնական կարիքներից ելնելով աշխատակիցների կամ տարբեր ստորաբաժանումների հորիզոնական տեղափոխումը կամ փոխադրումը մեկ պաշտոնից մյուսը, նույն կազմակերպությունում կամ բաժնում։ Աշխատակիցների ռոտացիայի առանցքային գործոնը հենց պաշտոնի փոփոխությունն է[2]։ Ռոտացիան իրականացվում է միմիայն աշխատակցի գրավոր համաձայնության դեպքում[3][4]։
Նպատակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոտացիան աշխատակիցների զարգացման արդյունավետ մեթոդն է։ Յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն է ստանում բացարձակապես անսպասելի կողմը բացահայտվելու։ Ռոտացիան դրական դեր է խաղում կազմակերպությունների աշխատանքի կազմակերպման գործընթացում և կարող է հետապնդել հետևյալ նպատակները[3]՝
- Աշխատողներին մասնագիտական վերապատրաստում, նրանց բազմակողմանի մասնագետներ դարձնելու նպատակով,
- Ծանոթացնել անձնակազմին կազմակերպության, արտադրության առավելագույն խնդիրներին
- Աշխատողներին ստուգելը, նրանց նոր, ոչ ստանդարտ իրավիճակում նավարկելու ունակություններն ու ճկունությունը,
- Կադրերի, հատկապես կառավարման թիմի ռեզերվ ձևավորելը,
- Աշխատանքի կարևոր ոլորտներում աշխատանքային սթրեսները թեթևացնելը, որոշ դեպքերում՝ հակամարտությունները կանխելը,
- Արդյունաբերության վտանգավոր ճհյուղերում աշխատակիցների որոշ հիվանդությունից խուսափել[3]։
Ռոտացիայի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոտացիան մի քանի դասակարգում ունի[3]։
Ըստ շարժման
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օղակաձև՝ մեկ պաշտոնից մյուսին անցնելը, որոշակի ժամանակահատվածում։ Արդյունքում նախկին պաշտոնին վերադառնալն է։
- Անվերադարձ՝ մեկ պաշտոնից մյուսին անցնելը, առանց նախկին պաշտոնին վերադառնալու։
- Փոխանակում՝ երկու աշխատակիցների մեկ հարթությունում պաշտոններով փոխանակվելը։
Ըստ հաճախականության
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարեկան
- Ամսական
- Ամենօրյա
- Ժամային
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Օտար բառերի բառարան։ Աշոտ Հայրապետյան։ Հեղինակային հրատարակություն, Երևան, 2011։
- ↑ «Ротация сотрудников ․Типичные примеры ротации персонала». e-xecutive. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Ротация кадров — это … (виды, цели и практический смысл ротации кадров в организации)». signos.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «Ротация кадров: что это за процесс и в чем его причины Read more https://vesbiz.ru/personal/rotaciya-kadrov.html». vesbiz.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=