Աշխատակիցների ռոտացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխատակիցների ռոտացիա կամ կադրերի ռոտացիա, (լատին․՝ rotatio՝ շրջապտույտ[1]:), գործառնական կարիքներից ելնելով աշխատակիցների կամ տարբեր ստորաբաժանումների հորիզոնական տեղափոխումը կամ փոխադրումը մեկ պաշտոնից մյուսը, նույն կազմակերպությունում կամ բաժնում։ Աշխատակիցների ռոտացիայի առանցքային գործոնը հենց պաշտոնի փոփոխությունն է[2]։ Ռոտացիան իրականացվում է միմիայն աշխատակցի գրավոր համաձայնության դեպքում[3][4]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոտացիան աշխատակիցների զարգացման արդյունավետ մեթոդն է։ Յուրաքանչյուր աշխատակից հնարավորություն է ստանում բացարձակապես անսպասելի կողմը բացահայտվելու։ Ռոտացիան դրական դեր է խաղում կազմակերպությունների աշխատանքի կազմակերպման գործընթացում և կարող է հետապնդել հետևյալ նպատակները[3]՝

  • Աշխատողներին մասնագիտական վերապատրաստում, նրանց բազմակողմանի մասնագետներ դարձնելու նպատակով,
  • Ծանոթացնել անձնակազմին կազմակերպության, արտադրության առավելագույն խնդիրներին
  • Աշխատողներին ստուգելը, նրանց նոր, ոչ ստանդարտ իրավիճակում նավարկելու ունակություններն ու ճկունությունը,
  • Կադրերի, հատկապես կառավարման թիմի ռեզերվ ձևավորելը,
  • Աշխատանքի կարևոր ոլորտներում աշխատանքային սթրեսները թեթևացնելը, որոշ դեպքերում՝ հակամարտությունները կանխելը,
  • Արդյունաբերության վտանգավոր ճհյուղերում աշխատակիցների որոշ հիվանդությունից խուսափել[3]։

Ռոտացիայի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոտացիան մի քանի դասակարգում ունի[3]։

Ըստ շարժման[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օղակաձև՝ մեկ պաշտոնից մյուսին անցնելը, որոշակի ժամանակահատվածում։ Արդյունքում նախկին պաշտոնին վերադառնալն է։
  • Անվերադարձ՝ մեկ պաշտոնից մյուսին անցնելը, առանց նախկին պաշտոնին վերադառնալու։
  • Փոխանակում՝ երկու աշխատակիցների մեկ հարթությունում պաշտոններով փոխանակվելը։

Ըստ հաճախականության[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարեկան
  • Ամսական
  • Ամենօրյա
  • Ժամային

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Օտար բառերի բառարան։ Աշոտ Հայրապետյան։ Հեղինակային հրատարակություն, Երևան, 2011։
  2. «Ротация сотрудников ․Типичные примеры ротации персонала». e-xecutive. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Ротация кадров — это … (виды, цели и практический смысл ротации кадров в организации)». signos.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին.
  4. «Ротация кадров: что это за процесс и в чем его причины Read more https://vesbiz.ru/personal/rotaciya-kadrov.html». vesbiz.ru. Վերցված է 2019 թ․ հունիսի 3-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)