Անտրաքինոնային ներկանյութեր
Արտաքին տեսք
Անտրաքինոնային ներկանյութեր, օրգանական ներկանյութեր, որոնց հիմքում ընկած է անտրաքինոնը։
Ըստ իրենց ներկող հատկության, բաժանվում են չորս խմբի՝
- ժանտանյութայիև
- թթվային
- հատուկ
- կաբային։
Ժանտանյութային ներկանյաթերից կարևորագույնը ալիզարինն է։ Թթվային և հատուկ խմբերի ներկերն ստացվում են ալիզարինի և անտրաքինոնի ածանցյալների սուլֆացումից. ջրում լուծելի են, բրդի և մետաքսի վրա առաջացնում են կապույտ և կանաչ գունավորումներ։ Կաբային խմբի ներկանյութերը հայտնի են իրենց բազմերանգությամբ։ Անտրաքինոնային ներկանյութերին բնորոշ են պայծառությունը, լույսի և քիմիական ներգործությունների հանդեպ բարձր կայունությունը։ Օգտագործվում են տպագրական և այլ ներկերի ու լաքերի արտադրության համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 457)։ |