Անտոն Կալգաև
Անտոն Կալգաև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 22, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Անտոն Ալեքսանդրովիչ Կալգաև (ապրիլի 22, 1984, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս մշակութաբան, «Ստրելկա» դիզայնի, ճարտարապետության և մեդիաինստիտուտի հանրային ծրագրի հոգաբարձու, մեդիանկարիչ[1], Gop-Art գեղարվեստական խմբի մասնակից[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1984 թվականի ապրիլի 22-ին Լենինգրադում[3]։
2006 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ֆակուլտետը[4] մշակութաբանություն մասնագիտությամբ։
2008 – 2011 թվականներին որպես ասիստենտ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի թանգարանային գործերի և հուշարձանների պահպանության ամբիոնում դասավանդել է մշակույթի պատմություն։
2009 թվականին ավարտել է նույն համալսարանի տեսական և կիրառական մշակութաբանության ամբիոնի ասպիրանտուրան։
2009 – 2011 թվականներին ցուցահանդեսներ է վերհսկել Էրմիտաժի երիտասարդական կենտրոնում, Սանկտ Պետերբուրգի քաղաքային քանդակի պետական թանգարանում և вՍամարայի «Арт-Центр» ցուցահանդեսային կենտրոնում։
2011– 2012 թվականներին սովորել է Ռեմ Կոլխասի «Провинция» ստուդիայում։ «Русский арьергард» նախագծ շրջանակներում զբաղվել է ռուսական ծայրամասերի ուսումնասիրմամբ և գրել ժողովրդական արվեստի մասին՝ որպես պոպ արվեստի դեմ պայքարելու գլխավոր միջոցներից մեկի։
2012 թվականից մինչ օրս հանդիսանում է «Стрелка» մեդիաինստիտուտի աշխատակից, 2013 թվականին եղել է նույն ինստիտուտի հասարակական ծրագրի կուրատոր։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին «Свет знания» ինստալյացիայով մասնակցել է «Ժամանակակից արվեստն ավանդական թանգարանում» փառատոնին, որն անցկացվել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմության թանգարանի տարածքում[5]։
2007 թվականին Կրոնշտադտի ճարտարապետության և արվեստի թանգարանում ցուցադրել է իր անհատական «Оставленные на часах» վիդեոինստալյացիան[6]։
2008 թվականին «Жырный стол» ինստալյացիայով մասնակցել է Մոսկվայում անցկացված «Стой, кто идет!» ժամանակակից արվեստի երիտասարդական բիենալեին[7]։
2009 թվականին Բազելում և Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր «Европейские штандарты и Терминальные дары» անհատական նախագիծը[8]։
2012 – 2013 թվականին մասնակցել է մեդիաինստիտուտի և «Hinterland» ճարտարապետական բյուրոյի կողմից անցկացված և ճարտարապետ Ռեմ Կոլխասի գլխավորած համատեղ նախագծին։
2014 թվականին հանդես է եկել որպես «Fair Enough» ցուցահանդեսի ռուսական տաղավարի կուրատորներից մեկը 2014 թվականի հունիսի 7-ից մինչև նոյեմբերի 23-ը Վենետիկում տեղի ունեցած XV-րդ միջազգային ճարտարապետական բիենալեում[9]։
Ցուցահանդեսային նախագծեր
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականին որպես համակուրատոր հանդես է եկելո Լեոնիդ Յացենկոյին «География» ցուցահանդեսում[10]։
2009 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի թանգարանային գործի ամբիոնի ուսանողների հետ համատեղ կազմակերպել է «Ленинград. Семейный альбом» ցուցահանդեսը Էրմիտաժի պետական թանգարանի երիտասարդական կենտրոնում։
2010 թվականին հանդես է եկել որպես «Նոր ֆորմալիզմ» ցուցահանդեսի հեղինակ և համակուրատոր Սանկտ Պետերբուրգի քաղաքային քանդակագործության պետական թանգարանում[11]։
2010 թվականին Սամարայի արվեստի կենտրոնում վերահսկել է «Дезориентация» ֆոտոպրոեկտը[12]։
2011 թվականին Մոսկվայի «Fotoloft» պատկերասրահում անցկացված Կատերինա Բելկինայի «Empty spaces» ցուցահանդեսում հանդես է եկել որպես կուրատոր[13], ինչպես նաև Սամարայի արվեստի կենտրոնում անցկացված Յուրի Մոլոդկովցի «Новый Эрмитаж» հետահայաց ցուցադրության կուրատորն էր[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Кальгаев. Теория и практика.(չաշխատող հղում)
- ↑ «Выпускники «Стрелки» Пять проектов про дворы, пустыри, микрорайоны, пешеходов и матрешек». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Куратор Летней программы Института "Стрелка"». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «АНТОН КАЛЬГАЕВ ПРОЕКТ: «РУССКИЙ АРЬЕРГАРД» (2012)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ Все Антон Кальгаев.
- ↑ «Кронштадт: фотовыставка «ОСТАВЛЕННЫЕ НА ЧАСАХ»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «ПАЦАНЫ. Первая GOP-ART выставка». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Выставка молодого мастера Антона Кальгаева «Европейские штандарты»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «В Министерстве культуры одобрили российский выставочный проект на Венецианской биеннале». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «3 апреля – 3 мая, ограда здания Двенадцати коллегий и галерея зимнего сада химического факультета СПбГУ (СПб) – Леонид Яценко. "География"». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Концепция выставочного проекта «Новый формализм» посвящена проблеме взаимодействия искусства и городской среды». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Пять фотографов из разных концов света соглашаются на путешествие в неизвестный им российский город». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «"Empty Spaces" Катерины Белкиной». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.
- ↑ «В «Арт-Центре» прошла выставка «НОВЫЙ ЭРМИТАЖ»». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 23-ին.