Անհետ կորած անգերեզման զինվորների հուշարձան
Անհետ կորած անգերեզման զինվորների հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ստեղծում | 1995 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվա |
Նյութ | գրանիտ և բրոնզ |
Անհետ կորած անգերեզման զինվորների հուշարձան (ռուս.՝ Памятник без вести пропавшим солдатам без могил), Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի տեսարժան վայրերից մեկը, որը 1995 թվականին տեղադրվել է Պոկլոննայա լեռան վրա Հաղթանակի զբոսայգում։
Հեղինակն է ուկրաինացի քանդակագործ Վալենտին Զնոբան (1929-2006)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհետ կորած անգերեզման զինվորների հուշարձանը հանդիսավորությամբ բացվել է 1995 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 50-ամյակի առթիվ։ Հորինվածքը տեղադրվել է Հաղթանակի զբոսայգում գտնվող տանկիստների ծառուղում արհեստական փոքր բլրի վրա՝ Սուրբ Գևորգ եկեղեցու գլխավոր մուտքի անմիջական հարևանությամբ։ Հուշարձանը նվեր է ուկրաինական ժողովրդից։
Քանդակի պատճենը տեղադրված է նաև Կիևում՝ Ազգային թանգարանից ոչ հեռու։ Հուշարձանի հիմքի մոտ միշտ կենդանի ծաղիկներ են[1]։
Այլոց թվում հուշարձանը նվիրված է նաև հետևյալ զինվորներին[2].
- Դուխովչենկո Վիկտոր Վասիլևիչ (21.03.1954 - 27.04.1985)
- Զվերկովիչ Ալեքսանդր Անատոլևիչ (24.12.1964 - 27.04.1985)
- Կորշենկո Սերգեյ Վասիլևիչ (26.06.1964 - 27.04.1985)
- Պիլիպեց Վիկտոր Նիկոլաևիչ (10.08.1963 - 03.02.1982)
- Շևչենկո Նիկոլայ Իվանովիչ (13.10.1956 - 27.04.1985)
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհետ կորած անգերեզման զինվորների հուշարձանը պատկերում է վիրավորված զինվորի, որի դեմքը թաքցված է, ինչը շատ խորհրդանշական է։ Հուշակոթողում չեն նկատվում նուրբ մանրամասներ, սակայն հստակ տեսանելի են զինվորական հանդերձանքի տարրեր։ Բրոնզե քանդակը տեղադրված է գրանիտե երկարավուն պատվանդանի վրա[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Памятник пропавшим без вести солдатам без могил». msmap.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Памятник «Пропавшим без вести солдатам без могил» на Поклонной горе (Москва)». Чёрный тюльпан. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ «Памятник пропавшим без вести солдатам». ГИД. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.