Անդրեյ Պրոկոպչուկ
Ծնվել է | հուլիսի 4 (16), 1896[1] |
---|---|
Ծննդավայր | Չեմերի, Սլոնիմ շրջան, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 13, 1970 (73 տարեկան) |
Մահվան վայր | Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի ազգային հետազոտական բժշկական համալսարան (1923)[1] |
Մասնագիտություն | գիտնական, մաշկավեներաբան, բժիշկ, համալսարանի դասախոս, Բուժակ և ռազմական բժիշկ |
Կոչում | academician of the National Academy of Sciences of Belarus?[2] և պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[2] (1936) |
Աշակերտներ | Q108292663? |
Աշխատավայր | Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ, Մինսկի պետական բժշկական համալսարան, Կազանի պետական բժշկական համալսարան և Դուշանբեի բժշկական ինստիտուտ |
Անդամակցություն | Բելառուսական պրոլետար ուսանողական կրթաթոշակ |
Պարգևներ |
Անդրեյ Յակովլևիչ Պրոկոպչուկ (բելառուս․՝ Андрэй Якаўлевіч Пракапчук, հուլիսի 4 (16), 1896[1], Չեմերի, Սլոնիմ շրջան, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1970, Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային մաշկավեներոլոգ, Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, բժշկական գիտությունների դոկտոր (1936), պրոֆեսոր (1931), ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ[3]։
Կենսագրությունման
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Պրոկոպչուկը ծնվել է 1896 թվականին, Գրոդնոյի մարզի Չեմրի գյուղում։ 1912 թվականին ավարտել է Սլոնիմ քաղաքի ուսումնարանը, 1913 թվականից զբաղվել է ուսուցչությամբ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է որպես շարքային, հետագայում՝ ֆելշերական դասընթացներն ավարտելուց հետո ծառայությունը շարունակել է հոսպիտալում։ 1917 թվականին վերադարձել է Բելառուս, աշխատել է որպես տարրական դպրոցի ուսուցիչ։
1923 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1927 թվականից աշխատել է Բելառուսի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետին կից մաշկային և վեներական հիվանդությունների կլինիկայում։ 1931 թվականից եղել է Մինսկի բժշկական ինստիտուտի ամբիոնի վարիչ, միևնույն ժամանակ՝ (1932-1938 և 1945-1963 թթ.) Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության առողջապահության նախարարության մաշկա-վեներական հետազոտական ինստիտուտի տնօրեն։ 1940-1946 թվականներին եղել է Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ԳԱ նախագահության անդամ։
Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, Արևմտյան ճակատում եղել է ռազմական բժիշկ, որից հետո ղեկավարել է Կազանի բժշկական ինստիտուտի մաշկային և վեներական հիվանդությունների (1941-1942), Դուշանբեի բժշկական ինստիտուտի (1942-1943), Բելառուսի (Մինսկի) բժշկական ինստիտուտի (1943-1970) բաժանմունքները։ Մինսկ տեղափոխվելուց հետո Պրոկոպչուկը նորից նշանակվել է Բելառուսի մաշկավեներաբանական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն։
Մահացել է 1970 թվականի ապրիլի 13-ին, թաղված է Մինսկի Արևելյան գերեզմանատանը[4]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարվում է Բելառուսի մաշկավեներոլոգների դպրոցի հիմնադիրը․ ուսումնասիրել է տարբեր բորբոքումների, նյութափոխանակության, ֆերմենտային պրոցեսների միջոցով մաշկի բորբոքային պրոցեսների ձևաբանության խնդիրներ, հիմնավորել է մաշկի և վեներական հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մեթոդներ, մաշկի հիվանդությունների բուժման ընթացքում օգտագործել է ռադիոակտիվ իզոտոպներ և ստերոիդ հորմոններ։
Մոտ 230 գիտական աշխատանքի և 5 մենագրության հեղինակ է։
Պարգևներ և շքանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1942, 1961), Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով (1944), Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի պատվոգրով, արժանացել է Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ պատվավոր կոչմանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://www.bsmu.by/page/55/3205/
- ↑ 2,0 2,1 2,2 http://unicat.nlb.by/opac/pls/dict.prn_ref?tu=r&tq=v0&name_view=va_aall&a001=BY-NLB-ar4337181&strq=l_siz=20
- ↑ «Прокопчук Андрей Яковлевич». www.bsmu.by. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- ↑ «Андрей Яковлевич Прокопчук (1896—1970) — выдающийся врач, стоявший у истоков дерматовенерологии Беларуси | Журнал "Здравоохранение"». www.zdrav.by (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-02-28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Весцi АН БССР. Сер. біял. навук. 1976. № 3.
- Андрей Яковлевич Прокопчук: (Дела и годы). М.: ИНФИТ, 2003.
- Акадэмік АН БССР, доктар медыцынскіх навук, прафесар А. Я. Пракапчук: Біябібліяграфічны паказальнік. Мн.: БГМУ, 2004.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հուլիսի 16 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Ապրիլի 13 մահեր
- 1970 մահեր
- Մինսկ քաղաքում մահացածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային պրոֆեսորներ