Անդրեյ Նեստերենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Նեստերենկո
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր մայիսի 3, 1955(1955-05-03) (68 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
Հայր Q4317736?
 
Պարգևներ
Բարեկամության շքանշան և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ

Անդրեյ Նեստերենկո (ռուս.՝ Андре́й Алексе́евич Нестере́нко, մայիսի 3, 1955(1955-05-03)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1977 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1977 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1977-1978 թվականներ՝ ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի ատտաշե։
  • 1978-1983 թվականներին Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ը ԽՍՀՄ մշտական ներկայացչության երրորդ քարտուղար։
  • 1985 թվականին Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ը ԽՍՀՄ մշտական ներկայացչության երկրորդ քարտուղար։
  • 1985 թվականից մինչև 1988 թվականը Նյու Յորքում եղել է ՄԱԿ-ը ԽՍՀՄ մշտական ներկայացչության առաջին քարտուղար։
  • 1988-ից մինչև 1991 թվականը եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության ընդհանուր քարտուղարության առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1991 թվականից մինչև 1996 թվականը Մեծ Բրիտանիայում եղել է ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ խորհրդական։
  • 1997-ից մինչև 1999 թվականը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության քարտուղարուայն դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999 թվականի մարտից մինչև դեկտեմբերը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական չորրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 1999-2003 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության քարտուղարության ղեկավար, գլխավոր քարտուղարիտեղական, ինչպես նախ Գլխավոր քարտուղարության տնօրենի տեղակալ։
  • 2003 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2008 թվականի սեպտեմբերը 11-ը Կիպրոսի Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
  • 2008 թվականից մինչև 2011 թվականի հունվարի 11-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ, տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի տնօրեն։
  • 2011 թվականի մատրտի 30-ից մինչև 2015 թվականի հունիսի 30-ը Չեռնոգորիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, որդի, թոռ և թոռնուհի։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (2005 թվականի հուլիսի 15)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента Российской Федерации от 24.11.2003 № 1386 «О назначении Нестеренко А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Кипр»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  2. «Указ Президента Российской Федерации от 11.09.2008 № 1344 «О Нестеренко А.А.»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  3. «Указ Президента Российской Федерации от 30.03.2011 № 367 «О назначении Нестеренко А.А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Черногории»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 22-ին.
  4. Указ Президента Российской Федерации от 30.06.2015 № 334 «О Нестеренко А. А.»
  5. Указ Президента Российской Федерации от 15.07.2005 № 807 «О присвоении дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла Нестеренко А. А.»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]