Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտիկ)
- Այս հոդվածը ծանրամարտիկի մասին է։ Այս անունը կրող այլ անձանց համար այցելեք Անդրանիկ Կարապետյան (այլ կիրառումներ)։
Անդրանիկ Կարապետյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 15, 1995 (28 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հայթաղ, Արմավիրի մարզ, Հայաստան[1] |
Հասակ՝ | 167 սանտիմետր |
Քաշ՝ | 77 կգ |
Անդրանիկ Համլետի Կարապետյան (դեկտեմբերի 15, 1995, Հայթաղ, Արմավիրի մարզ, Հայաստան[1]), հայ ծանրամարտիկ։ Հայաստանի, Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն մեծահասակների առաջնությունների չեմպիոն, աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրանիկ Կարապետյանը ծնվել է Հայթաղ գյուղում 1995 թվականի դեկտեմբերի 15-ին։ Նա «Սևան» մարզական միության սան է։ Մարզական միջազգային կարիերան սկսել է 2011 թվականին՝ պատանեկական աշխարհի առաջնությանում, տղամարդկանց 62 կգ քաշային կարգում և գրավել է 3-րդ հորիզոնականը (120+135)[2] նույն թվականին մասնակցել է Եվրոպայի պատանեկական առաջնությանը՝ նորից գրավելով 3-դ հորիզոնականը, սակայն արդեն 69 քաշային կարգում (130+153)[3]։ 2012 թվականին հաջորդաբար մասնակցելով նույն մրցումներին[4]՝ տղամարդկանց 77 կգ քաշային կարգում գրավեց 1-ին հորիզոնականը[5]։ 2013 թվականի դառնալով չափահաս՝ մասնակցում է Մեծահասակների Եվրոպայի[6] և Երիտասարդների աշխարհի[7] առաջնություններին, սակայն ոչինչ չի ստացվում․ երկու մրցաշարում էլ զրո է ստանում։ Մեկ տարի դադարից հետո՝ 2015 թվականին, մասնակցում է Մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, զբաղեցնում 3-րդ հորիզոնականը (164+186)[8], այնուհետև մասնակցում է Երիտասարդների աշխարհի առաջնությանը, գրավում է 1-ին պատվավոր հորիզոնականը[9]։ 2015 թվականի վերջին միջազգային մրցումներում՝ Ծանրամարտի աշխարհի առաջնությանը, գրավեց 4-րդ հորիզոնականը (167+196)[10]։ Սակայն Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը (WADA) խախտումներ էր գրանցել 2016 թվականի գարնանային ստուգումների ժամանակ, և դրանց մեջ կար նաև 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը, ում որակազրկման պատճառով Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի[11]։ 2016 թվականին մասնակցում է Եվրոպայի առաջնությանը և դառնում միանձնյա չեմպիոն (170+197)[12]: Հայ ծանրորդը, մասնակցելով 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին, պոկում վարժությունում նախ գլխավերևում պահում է 170 կգ, հետո՝ 174 կգ կշռող ծանրաձողը, սակայն չի բարձրացնում 176 կգ կշռող ծանրաձողը։ Նույն վարժությունում Օլիմպիական խաղերի ռեկորդ է սահմանում Չինաստանի ներկայացուցիչ Խիաուջունը՝ 177 կգ։
Հրում վարժությունում Կարապետյանն առաջին մոտեցման ժամանակ չի բարձրացնում 195 կգ և երկրորդ մոտեցման ժամանակ Կարապետյանը ծանրաձողը բարձրացնելիս, վնասվածք է ստանում և հրաժարվում հետագա պայքարից[13]։ 2017 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ Անդրանիկը մասնակցում է 85 կգ քաշային կարգում՝ հանդես գալով «B» խմբում, գրավում է 12֊րդ հորզոնականը (160+165)[14]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 ՄԵՐ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԸ
- ↑ «2011 IWF YOUTH WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «EUROPEAN YOUTH CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «2012 IWF YOUTH WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «EUROPEAN YOUTH CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «EUROPEAN CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «2013 IWF JUNIOR WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «EUROPEAN CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «2015 IWF JUNIOR WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «2015 IWF WORLD CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Results by Events | International Weightlifting Federation». www.iwf.net. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «2016 EUROPEAN CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «XXXI OLYMPIC GAMES». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «EUROPEAN CHAMPIONSHIPS». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.