Անդերս Ցորնի թանգարան
Անդերս Ցորնի թանգարան | |
---|---|
Տեսակ | կազմակերպություն |
Երկիր | Շվեդիա |
Տեղագրություն | Mora Municipality? |
Հիմնադրվել է | 1942 |
Կայք | zorn.se(շվեդ.) և zorn.se/en/(անգլ.) |
Ցորնի թանգարան (շվեդերեն՝ Zornsamlingarna), պետական թանգարան Շվեդիայի Դալառնա լենի Մուռա քաղաքում։ Ծառայում է շվեդ անվանի նկարիչ Անդերս Ցորնի աշխատանքների պահպանման, ցուցադրման, լուսաբանման նպատակներին։ Հավաքածուում ընդգրկված են նշանավոր արվեստագետի բազմաթիվ բնօրնակ գունանկարներ, ջրաներկ աշխատանքներ, գրավյուրներ, քանդակներ[1][2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդերս Ցորնը, որ միջազգային համբավ ունեցող շվեդ արվեստագետներից է, 1914 թվականին Մուռա քաղաքի մերձակայքում գտնվող իրենց տոհմական ագարակում ձեռնամուխ է եղել բացօթյա թանգարանի ստեղծման աշխատանքների իրականացմանը։ Թանգարանը, որի շինարարությունը նրա մահվանից հետո է ավարտվել, բաղկացած է չորս մասից՝ Zorngården, Zorn Museum, Zorn's Gammelgård & Textilkammare և Zorn's Gopsmor: Նրա շրջանակներում ներառված է շուրջ քառասուն շինություն[3], որոնք կառուցվել են փայտանյութով, 13-18-րդ դարերում։ Դրանցից ամենահինը հրշեջ աշտարակն է, որն, ըստ ուսումնասիրութունների արդյունքների, կառուցվել է 1237 թվականին և փայտաշեն ամենահին կառույցն է Շվեդիայում[4]։ Այստեղ են բերվել նաև 14-րդ դարի մի քանի շինություններ[5]։ Իսկ առաջին շինությունը, որ 1914 թվականին տեղափոխվել է տոհմական ագարակի տարածք, Kråkbergshärbret-ն է[6]։ Նախաձեռնելով թանգարանի հիմնադրումը՝ Ցորնը նպատակադրվել էր դրա միջոցով ցույց տալ փայտե շինությունների կառուցման տեխնոլոգիայի զարգացումը դարերի ընթացքում, ինչպես նաև՝ ցուցադրել, թե մոտավորապես ինչ տեսք է ունեցել շվեդական միջնադարյան գյուղը[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ա. Ցորնի «Առավոտյան լոգանք» քանդակ-շատրվանը թանգարանի բակում
-
Թանգարանի ցուցանմուշներից՝ Ցորնի «Կիրկվիկեն ծովախորշը Լիդինգում» աշխատանքը
-
Թանգարանի ցուցանմուշներից՝ Ցորնի «August Saint-Gaudens II» աշխատանքը
-
Ա. Ցորն - «Կրակի ցոլքը»
-
Ա. Ցորն - «Կարտոֆիլ է խորովում»
-
Ա. Ցորն - «Մահճակալ ձեղնահարկում»
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.svensktkulturarv.se/dalarna/zornmuseet/ |título=Zornmuseet |publicado=Svenskt Kulturarv (Herança cultural sueca) |língua=sueco |acessodata=7 de junho de 2018
- ↑ |sobrenome=Ottosson |nome=Åsa |coautor=Mats Ottosson |título=Upplev det bästa i Sverige (Conheça o melhor da Suécia) |subtítulo=Topplistor landskap för landskap |idioma=sueco |local=Estocolmo |editora=Bonnier Fakta |ano=2012|páginas=118 |página=51 |capítulo=Zornmuseet |isbn=978-91-7424-212-6
- ↑ «Zornmuseet, om Zorns Gammelgård». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 15-ին.
- ↑ T. Axelson, B. Israels: Dendrokronologisk undersökning av Eldhuset, Zorns gammelgård, Mora i: Dalarna 2009, Dalarnas hembygdsbok årgång 79. Dalarnas Fornminnes och Hembygdsförbund 2009, 978-91-87466-99-1 ss.290 ff. Rapporten i sin helhet (arkiv:WebCite)
- ↑ Raihle, J.: Medeltida timmerhus i Dalarna. Dalarnas Museums serie av småskrifter 71, särtryck ur årsboken DALARNA 2005. 91-87466-75-9 ss. 19ff, 33.
- ↑ Zorns gammelgård – Informationsblad
- ↑ Privat hemsida, om Zorns Gammelgård
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andrén, Arvid Classical antiquities in the Zorn Collection (Lund, Sweden 1947)
- Sandström, Birgitta Hairwork in the Zorn Collections (Mora, Sweden: 1995)