Անաֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անաֆի
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորAnafi Municipality?
Մակերես38,636 կմ²
Բնակչություն270 մարդ (2020)[1]
Քարտեզ
Քարտեզ

Անաֆի (հուն․՝ Αναφή), կղզի Եգեյան ծովում, պատկանում է Հունաստանին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մտնում է Կիկլադյան կղզեխմբի (Կիկլադների) մեջ։ Գտնվում է Սանտորինիից 12 ծովային մղոն դեպի արևելք։

Կղզու տարածքը մոտավորապես 38 քառակուսի կիլոմետր է, երկարությունը՝ 10 կմ, իսկ լայնությունը՝ 7 կմ։

Կղզու ամենաբարձր գագաթը գտնվում է նրա արևելյան հավածում. դա Կալամոս սարն է՝ 584 մետր բարձրությամբ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների, կղզու բնակչությունը կազմում է 273 մարդ։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս կղզու բնակիչների հիմնական զբաղմունքը զբոսաշրջության ոլորտում կատարվող աշխատանքներն են և ձկնորսությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անաֆի» հոդվածին։