Անապատի ձեռք
Անապատի ձեռք իսպ.՝ Mano del Desierto | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | Mario Irarrázabal? |
տարի | մարտի 28, 1992 |
բարձրություն | 11 մետր |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | երկաթբետոն |
գտնվելու վայր | Ատակամա անապատ |
քաղաք | Antofagasta? |
պատկերված են
| |
Mano del Desierto Վիքիպահեստում |
Անապատի ձեռք (իսպ.՝ Mano del desierto), քանդակ Ատակամա անապատում[1]։ Գտնվում է Չիլիի Անտոֆագաստա տարածաշրջանում՝ Պանամերիկյան թիվ 5 մայրուղուց 400 մետր հեռավորության վրա։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը պատկերում է մարդու ձախ ափ, որը կարծես երկրի տակից դուրս է գալիս մոտավորապես երեք քառորդով։ Քանդակի բարձրությունը 11 մետր է։ Հեղինակը չիլիացի Մարիո Իրարասաբալն է[2]։ Հեղինակի մտահղացմամբ՝ իր աշխատանքը պետք է արտահայտի մարդկային անարդարությունը, մենությունը, վիշտը և տառապանքը, իսկ այդքան նկատելի չափը՝ խոցելիությունը և անօգնականությունը[2]։ Քանդակի նյութը բետոն է պողպատե շրջանակի վրա[2]։
Բացումը տեղի է ունեցել 1992 թվականի մարտի 28-ին[3]։
Վերահսկողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակը հայտնի վայր է նկարահանման համար, այն հայտնվել է բազմաթիվ գովազդային հոլովակների և երաժշտական տեսահոլովակների մեջ[4]։ «Ձեռքը» հաճախ նախշում են գրաֆիտով, դրա համար էլ իշխանությունները պարբերաբար մաքրում են այն[2], մասնավորապես՝ 2013 թվականին զբոսաշրջության համաշխարհային օրվա տոնակատարության շրջանակներում Անտոֆագաստայի իշխանությունները և երկրի զբոսաշրջության նախարարությունը 20 կամավորների ուժերով կազմակերպել են քանդակի մաքրման աշխատանքները[5]։
Հուշարձանի խնամքն իր վրա է վերցրել «Միավորում հանուն Անտոֆագաստայի» կազմակերպությունը (իսպ. La Corporación Pro Antofagasta), որի անդամները զբաղվում են հուշարձանի մաքրմամբ և այցելուներին կոչ անում մակագրություններ չթողնել դրա վրա[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The Giant Hand Buried in the Atacama Desert Արխիվացված 2014-03-13 Wayback Machine(անգլ.) на сайте scribol.com
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Кэти Мэннинг. Keep Up the High Five: «La Mano Del Desierto»(անգլ.) на сайте elobservatodo.cl, 22 июля 2011
- ↑ La mano del desierto(իսպ.) на сайте diariodelviajero.com, 29 февраля 2008
- ↑ Marcelo Rojas. «LA MANO DEL DESIERTO» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ Министерство туризма Чили (27.09.2013). «Con operativo en la Mano del Desierto, Sernatur Antofagasta celebró el Día Mundial del Turismo» (իսպաներեն). Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
- ↑ Katie Manning (22.07.2011). «Keep Up the High Five: "La Mano Del Desierto"» (անգլերեն). Վերցված է 2014 թ․ մարտի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Corporación Pro Antofagasta — Escultura Mano del Desierto Արխիվացված 2014-05-16 Wayback Machinecorporacionproa.blogspot.com.es կայքում (իսպ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Անապատի ձեռք կատեգորիայում։ |