Այսպիսին է կյանքը, սիրելիս
Այսպիսին է կյանքը, սիրելիս յուե չինարեն 新不了情 | |
---|---|
Երկիր | Հոնկոնգ |
Ժանր | ռոմանտիկ դրամա[1] |
Թվական | նոյեմբերի 11, 1993[2], դեկտեմբերի 23, 1994[2] և դեկտեմբերի 2, 1995[2] |
Լեզու | կանտոն |
Ռեժիսոր | Դերեք Յի[3] |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Չան |
Սցենարի հեղինակ | Դերեք Յի[3] |
Դերակատարներ | Շոն Լաու, Անիտա Յուան, Կարինա Լայ, Պո Պո Ֆուն, Քերի Նգ, Paul Chun? և Հերման Յաու |
Օպերատոր | Peter Ngor? և Adam Tam Chi-Wai? |
Երաժշտություն | Քրիս Բաբիդա |
Մոնտաժ | Kwong Chi-Leung? և Mei Fung? |
Պատմվածքի վայր | Հոնկոնգ |
Տևողություն | 105 րոպե[3] |
Այսպիսին է կյանքը, սիրելիս կամ Նոր անավարտ սեր (ֆր.՝ C'est la vie, mon chéri), կանտոներեն, Հոնկոնգյան, 1993 թվականի ֆիլմ, որի ռեժիսորն է Դերեկա Ի․֊ն։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջազի սիրահար, տաղանդավոր և երբեմնի բավականին հայտնի երաժիշտ և երգերի հեղինակը, հոգնած աշխարհի կամերային երաժշտության համար մտավախությունից ու հանդիսատեսի ճաշակից և վերջնականապես իր ընկերուհուց՝ հայտնի երգչուհի Տրեյսիից, թողնում է ամեն ինչ և տեղափոխվում կիսախուլ մի վայր Յումատեյ թաղամասի Հոնկոնգի հանրակացարան։
Ի ուրախություն հերոսի, նա այստեղ միակ երաժիշտը չէ․ նրա ներքևի հարևանները պարզվում է մի ընտանիք է, որ վաստակում է փողոցում նվագելով և կանտոնական փողոցային օպերաներ կատարելով, երեխաներին օպերայի նախնական ունակություններ սովորեցնելով։ Փոքր աղջիկը՝ Մինը, պարզվում է հենց այն մարդն է, որը թույլ չի տալիս Կիտին վերջնակապես քաշվել իր մեջ, նրան հաջողվում է սթափեցնել Կետին և վերջ ի վերջո վերականգնում նրա մեջ հավատը դեպի իր անձը։
Նկատելով աղջկա մեջ մեծ տաղանդ, Կիտը փորձում է կառուցել նրա կարիերան, գրում է նրա համար երգ, և աստիճանաբար սիրահարվում է նրան, ստանում Մինի խիստ մոր համաձայնությունը։ Բայց բոլոր երազանքները զուր են լինում, որովհետև ամբողջ տասնամյա հիվանդության ախտանիշներից հետո աղջկա մոտ հայտնաբերվում է մանկական լեյկոզի կրկնություն։ Հիմա արդեն Կիտը աշխատում է քաջալերել սիրելիին և վերականգնել նրա մեջ ապրելու ցանկությունը, բայց, ավաղ, կան բաներ, որոնց հնարավոր չէ կանգնեցնել․․․
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Լաու Չինվան | Լամ «Կիտ» |
Կարինա Լաու | Տրեյսի |
Անիտա Յուան | Մին |
ֆուն Պոուպոու | Մինի մայրը |
Փոլ Չուն | մինի հորեղբայրը |
Կերի Նըգ | Յաու Լին |
Ջո Ջունիոր | երգիչ |
Սիլվիա Չանգ | բժիշկ կլինիկայում |
Ջեյկոբ Չոն | փողոցային կանխագուշակ |
Նկարահանող խումբը և ֆիլմի պարամետրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտադրության և տարածման ընկերություն․ Film Unlimited Production Co Ltd., Newport Distribution
- Պրոդյուսեր․ Չան Մոնվա, Սամսոն Նգ․
- Ռեժիսոր և սցենարիստ․ Դերեկ Իեն
- Կոմպոզիտոր․ Քրիս Բաբիդա, Ուիլիամ Հու Վեյլի։ Ֆիլմի գլխավոր թեման՝ «Նոր անավարտ սեր» երգը կատարում է թայվանցի երգչուհի Վանֆանը
- Օպերատորներ․ Պիտեր Նգոյ, Տամ Չիվայ
- Ֆիլմի ֆորմատը․ գունավոր կողմերի հարաբերությունը 1.85։1, ձայնը՝ մոնո։
- Լեզու․ Կանտոներեն
- Երկարությունը․ պաշտոնական 94 րոպե, սակայն այլ աղբյուրներում հանդիպում են 99[4] և նույնիսկ 105 րոպե երկարությամբ[5]։
- Պրեմիերայի ամսաթիվը․ 1993թ․ նոյեմբերի 11 (Հոնկոնգ)
1994 թ․ փետրվարի 19 (Գերմանիա, Բեռլին)
1994 թ․ դեկտեմբերի 23 (Ճապոնիա)
1995 դեկտեմբերի 2 (Հարավային Կորեա)
Լրացուցիչ փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի անվանումը՝ Նոր անավարտ սերը կապված է, մի կողմից, դրա սաունդթրեյքներից մեկի հետ, իսկ, մյուս կողմից, համարվում է 1961 թվականի Լինդո ին Դայի Անավարտ սեր ֆիլմի շարունակությունը, որի թեման գլխի հերոսի մահացու հիվանդությունն է։
Հասարակության արձագանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոփառաատոնների մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսուրա֊ Դերեկ Ի
- Լավագույն օրիգինալ սցենար֊ Դերեկ Ի
- Լավագույն կանացի դեր֊ Անիտա Յուրան
- Լավագույն կանացի երկրորդական դեր֊ Ֆուն Պոուպոու
- Լավագույն տղամարդու երկրորդական դեր֊ Փոլ Չխուն
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն տղամարդու դեր֊ Լաու Չհինվան
- Լավագույն կանացի երկրորդական դեր֊ Կերի Նըգ
- Լավագույն արթ֊ռեժիսուրա
- Լավագույն հագուսներ
- Լավագույն օրիգինալ երաժշտություն ֆիլմի համար
- Լավագույն օրիգինալ երգ ֆիլմի համար[6]
30֊րդ Թայբեյան Golden Horse կինոփառատոնի անվանակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն ռեժիսուրա
- Լավագույն օրիգինալ սցենար
- Լավագույն կանացի դեր
- Լավագույն կանացի երկրորդական դեր
- Լավագույն տղամարդու երկրորդական դեր
- Լավագույն օրիգինալ երաժշտություն ֆիլմի համար
Բացի այդ, ավելի ուշ ֆիլմը ընդգրկվեց առնվազն 2 չինական կինոների ցանկում։
- Չինական տարածաշրջանի 100 լավագույն ֆիլմերի ցանկ ըստ Hong Kong Film Awards֊ի ընտրված հանձնաժողովի[7]։
- Հոնկոնգի «100 ֆիլմերի ցանկ, որը պատք է տեսնել», հրատարակված 2011 թվականին Հոնկոնգի Մշակույթի և հանգստի բաժնի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ AllMovie — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 Release info — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
- ↑ C’est la vie, mon chéri Արխիվացված 2012-10-26 Wayback Machine(անգլ.) на сайте HK Cinemagic.
- ↑ C'est la vie, mon chéri(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում. Կաղապար:Рейтинг-10
- ↑ List of Award Winner of The 13th Hong Kong Film Awards(չին.) Hong Kong Film Awards на официальном сайте кинопремии. Первая колонка таблицы — категории, вторая — шортлисты номинаций, третья — победители; фильм идет под китайским названием 新不了情.
- ↑ Список The Best 100 Chinese Motion Pictures Արխիվացված 2019-10-22 Wayback Machine на официальном сайте Hong Kong Film Awards.
|