Այգեպար կամավորական ջոկատ
Արտաքին տեսք
Այգեպար կամավորական ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | ![]() ![]() |
Անվանված է | Այգեպար |
Ստեղծվեց | 1988 |
Ճակատամարտեր | Արցախյան ազատամարտ |
Լուծարվեց | 1994 |
Այգեպար կամավորական ջոկատ, կազմավորվել է 1988 թվականին, Շամշադինի շրջանի Այգեպար գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում)։ Ուներ շտաբ։ 1988-1994 թվականներին մասնակցել է Տավուշի (Այգեպար, Այգեպար-Մոսեսգեղի սահմանագծի «Խորենի ոլորան» տեղամաս) շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ս․ Հակոբյանը (ընդհանուր հրամանատար), Դ․ Անիկյանը (տեղակալ), Հ․ Մարգարյանը, Բ․ Բադալյանը, Ա․ Անիկյանը, Ա․ Հովակիմյանը, Բ․ Անիկյանը, շտաբի պետ՝ Ռ․ Գրիգորյանը։ Ջոկատից զոհվել է 5 ազատամարտիկ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |