Ամինդեոն[1](հուն․՝ Αμύνταιον[2]), փոքր քաղաք Հունաստանի հյուսիսում։ Տեղակայված է Սալոնիկից 107 կմ արևմուտք՝ Պետրոն լճի հարավում։ Ամինդեոն համայնքի վարչական կենտրոնն է։ Պատկանում է Արևմտյան Մակեդոնիա պերիֆերիային։ Քաղաքում գործում է «Ամինդեոն» երկաթուղային կայարանը։ Հունաստանի խոշորագույն ածխահանքերից մեկը ևս տեղակայված է քաղաքի հարևանությամբ։
Ամինդեոն համայնքը ներառում է երեք բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի, բնակչության թիվը կազմում է 4306 մարդ[2]։ Տարածքը 26,706 քառակուսի կիլոմետր է[3]։
Ամինդեոն մունիցիպալիտետը ձևավորվել է 2011 թվականին տեղական ինքնակառավարման բարեփոխումների արդյունքում՝ 6 նախկին քաղաքային միավորումների միաձուլումից, որոնք դարձել են մուլիցիպալիտեններ[5]։ Դրանք են
Աետոս
Ամինդեոն
Ֆիլոտաս
Լեչովո
Նումֆայո
Վարիկո
Մունիցիպալիտետի տարածքը կազմում է 589,369 կմ², իսկ նախկին քաղաքային միավորումներինը՝ 249,852 կմ․ քառ․[6]։
↑Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.