Ամինաշաքարներ
Արտաքին տեսք
Ամինաշաքարներ, հեքսոզամիններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլներում կան շաքարներին բնորոշ ալդեհիդային (COH) կետոնային (CO), մի քանի հիդրօքսիլ (OH) և մեկ կամ մի քանի ամինախմբեր (NH2)։
Ածանցյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես միաշաքարների ածանցյալներ՝ ամինաշաքարները օժտված են վերականգնող հատկությամբ և տալիս են շաքարներին հատուկ ռեակցիաներ ունեն նաև օրգանական հիմքերի հատկություն։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայնորեն տարածված են բնության մեջ, պարունակվում են բուսական և կենդանական բոլոր հյուսվածքներում, միկրոօրգանիզմներում, բարդ սպիտակուցների, ճարպերի, բազմաշաքարների բաղադրության մեջ, հորմոններում և կենսաբանական այլ կարևոր նյութերում։
Առավել տարածված են գլյուկոզամինը և գալակտոզամինը։ Սինթետիկ եղանակով ստացված են շատ ամինաշաքարներ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Debenham et al.: Recent Advances in N-Protection for Amino Sugar Synthesis. In: Liebigs Annalen, Jahrgang 1997, Ausgabe 5, Ss. 791–802.
- Suzuki et al.: Rapid analysis of amino sugars by microchip electrophoresis with laser-induced fluorescence detection. In: Electrophoresis, Jahrgang 22, Ausgabe 18, Ss. 4023–4031.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամինաշաքարներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 319)։ |