Ամինաշաքարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գլյուկոզամին

Ամինաշաքարներ, հեքսոզամիններ, օրգանական միացություններ, որոնց մոլեկուլներում կան շաքարներին բնորոշ ալդեհիդային (COH) կետոնային (CO), մի քանի հիդրօքսիլ (OH) և մեկ կամ մի քանի ամինախմբեր (NH2

Ածանցյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես միաշաքարների ածանցյալներ՝ ամինաշաքարները օժտված են վերականգնող հատկությամբ և տալիս են շաքարներին հատուկ ռեակցիաներ ունեն նաև օրգանական հիմքերի հատկություն։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լայնորեն տարածված են բնության մեջ, պարունակվում են բուսական և կենդանական բոլոր հյուսվածքներում, միկրոօրգանիզմներում, բարդ սպիտակուցների, ճարպերի, բազմաշաքարների բաղադրության մեջ, հորմոններում և կենսաբանական այլ կարևոր նյութերում։

Առավել տարածված են գլյուկոզամինը և գալակտոզամինը։ Սինթետիկ եղանակով ստացված են շատ ամինաշաքարներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Debenham et al.: Recent Advances in N-Protection for Amino Sugar Synthesis. In: Liebigs Annalen, Jahrgang 1997, Ausgabe 5, Ss. 791–802.
  • Suzuki et al.: Rapid analysis of amino sugars by microchip electrophoresis with laser-induced fluorescence detection. In: Electrophoresis, Jahrgang 22, Ausgabe 18, Ss. 4023–4031.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png