Jump to content

Ամե և Յուկի․ Գայլի զավակները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամե և Յուկի․ Գայլի զավակները
ճապ.՝ おおかみこどもの雨と雪
Изображение логотипа
Տեսականիմե ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, դրամա, պատմություն հասունացման մասին[1] և գերբնական անիմե[2]
ՌեժիսորՄամոռու Հոսոդա
ՍցենարիստՄամոռու Հոսոդա և Սատոկո Օկուդերա
ՀնչյունավորումHaru Kuroki?, Mitsuki Tanimura?, Takao Ōsawa?, Տամիո Օկի, Tadashi Nakamura?, Կումիկո Ասո, Aoi Miyazaki?, Shōta Sometani?, Bunta Sugawara?, Megumi Hayashibara?, Tomie Kataoka?, Yukito Nishii?, Amon Kabe?, Takuma Hiraoka? և Momoka Ōno?
ՊրոդյուսերYūichirō Saitō? և Justin Cook?
Գործադիր պրոդյուսերGen Fukunaga?, Shin'ichirō Inoue?, Seiji Okuda? և Minami Ichikawa?
ԵրաժշտությունՄասակացու Թակագի
Երկիր Ճապոնիա
Լեզուճապոներեն[3]
ԸնկերությունMadhouse, Kadokawa Shoten?, D.N. Dream Partners?, Yte?, Dentsu?, Tōhō, VAP Inc.?, Miyagi Television Broadcasting?, Sapporo Television Broadcasting?, Digital Frontier?, Hiroshima Telecasting?, Chūkyō Television Broadcasting?, Fukuoka Broadcasting Corporation?, Nippon Television և Chizu?
ԴիստրիբյուտորTōhō
Տևողություն117 րոպե[4][5][6]
Թվականհուլիսի 21, 2012[7] և սեպտեմբերի 27, 2013[7]
ԱռաջադրումՃապոնական կինոակադեմիայի մրցանակ՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում
Պարգևներ
MPAA վարկանիշPG
Շահույթ54 999 779 $[8] և 52 544 777 $[8]
ookamikodomo.jp(ճապոներեն)

Ամե և Յուկի․ Գայլի զավակները (ճապ.` おおかみこどもの雨と雪 Օօկամի Կոդոմո նօ Ամե տո Յուկի) - Մամորու Խոսոդայի լիամետրաժ անիմացիոն ֆիլմերից, որը հեռարձակվել է 2012թվականին Studio Chizu-ի կողմից։ Ստուդիան բացվել էր հատուկ այս ֆիլմի ստեղծման նպատակով[9]։ Պրեմիերան տեղի է ունեցել Ֆրանսիայի UGG Cine Cite Les Halles-ում։ Ռուսաստանում ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 2012 թվականի նոյեմբերին[10]։

19-ամյա ուսանողուհի Հանան հանդիպում է գայլ-պատանու։ Նրանց սիրո պտուղներն են դառնում փոքրի աղջնակ Յուկին և նրա փոքր եղբայրը՝ Ամեն։ Սիրեցյալի մահից հետո Հանան ստիպված է լինում միայնակ մեծացնել երեխաներին։ Նրանց ծագումը թաքցնելու անհրաժեշտությունից ելնելով՝ Հանան չի ցանկանում ռիսկի դիմել և երեխաներին տանել բժշկի, ինչը հասարակության շրջանում կասկածներ է առաջացնում։ Իսկ երեխաների արձակած կանոնանվոր ձայները ստիպում են հարևաններին մտածել, իբր Հաննան շուն է պահում՝ խախտելով տան վարձույթի պայմանագրի կետերը։ Նման ծայրահեղ իրավիճակում Հաննան որոշում է անհապաղ տեղափոխվել գյուղ՝ հեռու օտար աչքերից։

Նոր վայրում Հանան համառորեն աշխատում է, որպեսզի հին վարձակալած տունը դարձնի ապրելու համար պիտանի և հնարավորություն տա զավակներին մեծանալ և զարգացնել երկու բնությունները՝ մարդկային և գայլային՝ չվախենալով շրջապատի ուշադրությունից։ Սակայն ամեն ինչ չէ ըստ պլանավորածի գնում։ Շուտով հարևաններն սկսում են ավելի հաճախ այցելել երիտասարդ մայրիկին, քանի որ, տեսնելով նրա ձգտումը և գյուղական կյանքի դժվարություններից չկոտրվելու ցանկությունը, հարգանքով են լցվում նրա հանդեպ և իրենց օգնությունն են առաջարկում ամենօրյա աշխատանքներում։ Բարեբախտաբար նրանցից և ոչ ոք չի կասկածում, որ Ամեն և Յուկին սովորական երեխաներ են։ Այդ փոքրիկ, բայց համերաշխ ընտանիքի գաղտնիքը պահպանվում է։

Մինչ այդ ընթացքում երեխաները մեծանում են, նրանց միջև տարբերությունը դառնում է ավելի ակնհայտ։ Պայծառ և չարաճճի Յուկին ճանաչում է իր շրջապատի աշխարհը և թվում է, թե ավելի մեծ ձգտում ունի դեպի գայլային կյանքը։ Սակայն ժամանակի ընթացքում սկսում է հետաքրքրություն ցուցաբերել այլ երեխաների հետ շփմանը և արդյունքում որոշում է այլևս չփոխակերպվել գայլի։ Լուռ և ինքնամփոփ Ամեն իր անվստահ քայլերն է անում դեպի հասուն կյանք, բայց ավելի ուշ կտրուկ փոխվում է՝ դառնալով ավելի ուժեղ, անվախ և լուրջ։ Նա մտերմանում է անտառի պահապան ծեր աղվեսի հետ ու սովորում է բնության կյանքի իմաստուն խորհուրդները։ Երբ աղվեսը վնասում է թաթը և ակնհայտ է դառնում, որ շուտով կմահանա, Ամեն գնում է անտառ և զբաղեցնում իր ուսուցչի տեղը։

Հանա (ճապ.`花 Հանա) - 19-ամյա աղջիկ, ով կորցրել էր հորը դեռև դպրոցական տարիներին։ Պատմության սկզբում նա սովորում էր Տոկիոյի Ազգային համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Այնտեղ էլ առաջին անգամ հանդիպել է իր գայլ-ամուսնուն։ Վերջինիս մահից հետո ծայրահեղ դժվարությամբ էր հասցնում իր պարտականությունները։ Երբ տեղափոխվեց, տեղի բնակիչները սկսեցին օգնել նրան կարտոֆիլ աճեցնել,, անգամ սառնարան են նվիրում։ Իմանալով, որ Ամեն ցանկանում է գայլի կյանքով ապրել, նա սկզբում շատ է տխրում, բայց հետագայում բաց է թողնում որդուն։ Ծննդյան օրը նրան կնքել են Հանա անունով, քանի որ այդ ժամանակ այգում վայրի վարդեր էին աճում։

Դերակատար՝ Աոյի Միյաձակի։

Գայլ (ճապ․՝ おおかみおとこ Օօկամի-օտոկո) - նրա իսկական անունը ոչ ոք չգիտեի։ Նա դասերի էր հաճախում այն նույն համալսարանում, որտեղ սովորում էր Հանան, բայց ուսանող չէր։ Սկզբնական շրջանում շատ սառն էր նկատմամբ և խուսափում էր։ Ավելի ուշ աղջկա ուշադրությունն ու անշահախնդրությունը ստիպում են Հանային այլ աչքերով նայել։ Բացելով նրան իր գաղտնիքը՝ նա աղջկա հայացքում գտնում է ընկերոջ և սիրահարվում է նրան։ Տեղափոխվելով նրա մոտ՝ ճաշակում է խաղաղ ընտանեկան կյանքի ուրախությունները։ Երեխայի պես ուրախանում է, երբ իմանում է սիրեցյալի հղիության մասին և ջանք չի խնայում նրան երջանիկ դարձնելու համար։ Մահանում է թռչնորսի ժամանակ, որը, ամենայն հավանականությամբ, ցանկանում էր տուն բերել որդու տարեդարձի առթիվ։ Հաճախակի է հայտնվում Հանայի երազներում։

Դերակատար՝ Տակաո Օօսավա։

Յուկի (ճապ․՝ 雪 Յուկի) - Հանայի դուստրը և Ամեի ավագ քույրը։ Քանի որ ծնվել է ձմռանը, նրան անվանել են Յուկի, որը թարգմանաբար նշանակում է «ձյուն»։ Նա շատ նման է Հանային։ Սկզբում վախեցնում էր համադասարանցիներին իր «կենդանական» պահվածքով, սակայն հետագայում սարդեն ձգտու մէր նմանվել մյուսներին։ 11 տարեկանում արդեն սկսեց հետ վանել գայլային բնությունը և վերջնական որոշում ընդունեց՝ հավեր մարդ մնալ։

Դերակատար՝ Խարու Կուրոկի։

Ամե (ճապ․՝ 雨 Ամե) - Հանայի որդին և Յուկիի կրտսեր եղբայրը։ Նրան անվանել են Ամե, քանի որ ծնվել է անձրևային եղանակին (Ամե թրագմանաբար նշանակում է «անձրև»)։ Շատ նման էր իր հորը։ Ի տարբերություն քրոջ՝ շատ հանգիստ էր ու ինքնամփոփ։ Անտառում ծանոթանում է ծեր աղվեսի հետ, որը սովորեցնում է նրան որս անել և ապրել վայրի պայմաններում, ինչի պատճառով էլ Ամեն սկսեց ավելի հաճախ բաց թողնել դասերը և ժամանակն անց կացնել կենդանական կերպարում։ Պատմության վերջում նա հեռանում է անտառ։

Դերակատար՝ Յուկիտո Նիսիի։

Խոսոկավա (ճապ․՝ 細川 Խոսոկավա) - ագարակատեր, որն ապրում է Հանայի և նրա զավակների տնից քիչ հեռու։

Դերակատար՝ Տադասի Նակամուրա։

Նիրասակի (ճապ․՝ 韮崎 Նիրասակի) - տարեց ագարակատեր Նանասուի շրջանից։ Շատ մռայլ անձնավորություն էր, սակայն, չնայած դրան սովորեցնում էր Հանային սերմերը ճիշտ ցանել և անգամ սառնարան է նվիրում։

Դերակատար՝ Բունտա Սուգավարա։

Նիրասակիի դուստրը (ճապ․՝ 韮崎のおばさん Նիրասակի նո օբա-սան) - միջին տարիքի կին։ Ի տարբերություն հոր՝ ուրախ և բարեհամբույր է։

Դերակատար՝ Տոմիո Կատաոկա։

Տանաբե-սենսեյ (ճապ․՝ 田辺先生 Տանաբե-Սենսեյ) - Յուկիի դասղեկը։

Դերակատար՝ Սյոտա Սոմետանի։

Սոխեյ (ճապ․՝ 草平 Սոխեյ) - Յուկիի դասընկերը, երազում է փախչել տնից և բռնցքամարտիկ դառնալ։ Երկար ժամանակ հետևում էր Յուկիին, ինչի պատճառով վերջինս բարկացած վիճակում վնասում է նրա ականջը։ Այդ դեպքը Յուկիի մոտ դեպրեսի ա առաջացնում։ Նա սկսում է ատելի իր գայլային բնությունը։ Չնայած այդ ամենին՝ Սոխեյը չի չարանում և միշտ պատրաստ էր նրա ընկերը դառնալ։ Երբ Յուկին բաց էր թողնում դասերը, նա փոքր նվերներ էր բերում՝ ի նշան մտերմության։ փոթորկի ժամանակ Սոխեյը և Յուկին մնում են դպրոցում և ստիպված են լինում այնտեղ մնալ ողջ գիշեր, քանի որ ոչ ոք չի գալիս նրանց հետևից։ Այդ ժամանակ էլ Յուկին խոստովանում է իր գայլային բնության մասին։ Սակայն Սոխեյն ասում է, որ դա վաղուց գիտեր և աղջկան ընդունում է այնպիսին, ինչպիսին կա։

Դերակատար՝ Տակումա Խիրաոկա։

Սոխեյի մայրը (ճապ․՝ 草平の母 Սոխեյ նո Խախա)

Դերակատար՝ Մեգումի Խայասիբարա։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոքննադատների կողմից ֆիլմը մեծ մասամբ դրական կարծիքների է արժանացել։ Մարկ Շիլլինգը՝ The Japan Times(անգլ․) ներկայացուցիչը, «Ամե և Յուկի․ Գայլի զավակները» ֆիլմի ռեժիսոր Մամորու Խոսոդային համեմատել է հանրաճանաչ ռեժիսոր Հայաո Միյաձակիի հետ՝ հավելելով, որ Խոսոդային ածխատանքներում նկատելի է Միայաձակիի արվեստի ազդեցությունը։ մասնավորապես՝ նուրբ ռեալիզմի համադրումը սոցիալական խնդիրների ու մռայլ էմոցիաների հետ[11]։ Բացի այդ՝ նա նշեց, որ ռեժիսորը շատ հաջող կերպով համատեղել է ֆանտաստիկ տարրերը առօրյա կյանքի հետ[11], թեև սյուժեն ինքնին շատ կանխատեսելի էր։ Ընդհանուր առմամբ Շիլլինգը գնահատել է 5-ից 3[11]։

Ֆրանսիական Le Monde ամսագրի ներկայացուցիչները ֆիլմը հիանալի են համարել՝ գնահատելով 5-ից 5[12]։ Սինգապուրի Mypaper թերթը նույնպես բարձր է գնահատել ֆիլմը՝ շեշտելով ստեղծողների ուշադրությունը մանրուքների նկատմամբ և բնության հիանալի պատկերումը[13]։

Ֆիլմի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Տակագի Մասակացուն է։ Երգը կատարում է ճապոնացի երգչուհի Էնն Սելլին է։

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Coming of age — 2002.
  2. Contemporary fantasy — 2002.
  3. https://itunes.apple.com/au/movie/wolf-children/id745001578
  4. 映画アニメ おおかみこどもの雨と雪 (2012) (яп.) — 2003.
  5. Les Enfants Loups, Ame & Yuki (ֆր.)Allociné.
  6. Wolf Children (movie) — 1998.
  7. 7,0 7,1 Release info — 1990.
  8. 8,0 8,1 Wolf Children — 1999.
  9. «Summer Wars' Mamoru Hosoda Creates Anime Film for July». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
  10. «Новости — Реанимедиа». reanimedia.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  11. 11,0 11,1 11,2 Mark Schilling, Ookami Kodomo no Ame to Yuki (Wolf Children) Արխիվացված 2012-11-05 Wayback Machine, (անգլ․) Japan Times
  12. Thomas Sotinel Les Enfants-Loups Ame et Yuki (Ֆր.),Լը Մոնդ
  13. Chua, Dave Movie review: Wolf Children(չաշխատող հղում), Mypaper. AsiaOne (անգլ․)
  14. Wolf Children, 'Combustible' Win at 67th Mainichi Film Awards - News - Anime News Network, (անգլ․) Anime News Network
  15. Otomo's 'Combustible' Anime Short Wins Media Arts Award - News - Anime News Network,(անգլ․), Anime News Network
  16. Wolf Children Wins Best Animated Film Award at Sitges - News - Anime News Networ,(անգլ․), Anime News Network
  17. Fate/Zero, K-ON Win Top Prizes in Newtype Anime Awards (Updated) - News - Anime News Network, (անգլ․), Anime News Network
  18. Prize winners - Films from the South 2012 - Films from the South Արխիվացված 2013-03-07 Wayback Machine, (անգլ․)
  19. Wolf Children Wins Japan Academy Prize - News - Anime News Network, (անգլ․), Anime News Network

Պաշտոնական

Տվյալների բազայում