Ամառվա վերջին
Արտաքին տեսք
Ամառվա վերջին ռուս.՝ На исходе лета | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ռուբեն Մուրադյան |
Դերակատարներ | Լեոնիդ Օբոլենսկի |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
«Ամառվա վերջին» (ռուս.՝ «На исходе лета»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ռուբեն Մուրադյանը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականության նախկին ուսուցիչ Անդրեյ Աֆանասևիչ Վեդենեևն արդեն 80 տարեկան է։ Նա հնագույն ժամացույցների մեծ գիտակ է և նրա հավաքածուում, որը նա հավաքել է իր ողջ կյանքի ընթացքում, կա ամեն ինչ՝ ձեռքի և գրպանի ժամացույցներից մինչև պատի և հատակին դրվող ժամացույցներ։ Որդին ծերունուն և նրա հավաքածուն տեղափոխում է մի փոքր գավառական քաղաք։ Բայց այստեղ Անդրեյ Աֆանասևչը ոչ ոքի պետք չէ, և որդին սկսում է մտածել հորը ծերանոց հանձնելու և նրա հավաքածուն վաճառելու մասին։ Սակայն պարզվում է, որ պապի ճակատագրի նկատմամբ անտարբեր չեն երկու մարդ՝ նրա թոռը և երիտասարդ բուժքույրը՝ նրա ընկերուհին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնիդ Օբոլենսկի – Անդրեյ Աֆանասևիչ Վեդենեև
- Վլադիմիր Բորիսով – Յուրա, նրա թոռը
- Մարինա Դյուժևա – Վերա, բուժքույր
- Իգոր Դմիտրիև – Անտոն Անդրեևիչ, Անդրեյ Աֆանասևիչի որդին
- Նինա Վեսելովսկայա – Օլգա, Անտոն Անդրեևիչի կինը
- Վյաչեսլավ Շալևիչ – Եվգենի Իվանովիչ, գործարար
- Անտանաս Գաբրենաս – Արթուր Յանովիչ
- Ալեքսեյ Բազլո – Սազոնով
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Սեմյոն Լասկին, Հենրիխ Ռյաբկին
- Ռեժիսոր՝ Ռուբեն Մուրադյան
- Օպերատորներ՝ Նիկոլայ Գայլ, Եվգենի Բերկուտ
- Կոմպոզիտոր՝ Էդուարդ Խաղագորտյան
Տեխնիկական տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գունավոր, հնչուն
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնիդ Օբոլենսկին ստացել է «Մոնտե Կառլոյի ոսկե պսակ» մրցանակը տղամարդու լավագույն դերակատարման համար[1]։
Լրացուցիչ տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում հնչում են Ֆ․ Տյուտչևի, Ա. Ֆետի, Ե․ Բարատինսկու բանաստեղծությունները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1] Արխիվացված 2011-11-27 Wayback Machine Леонид Оболенский на сайте «Энциклопедия отечественного кино»
|