Ամա Տուտու Մունա
Ամա Տուտու Մունա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Լիմբե |
Քաղաքացիություն | Կամերուն |
Կրթություն | Մոնրեալի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Arts and Culture? |
Կուսակցություն | Կամերունի ժողովրդա-դեմոկրատական շարժում |
Ama Tutu Muna Վիքիպահեստում |
Ամա Տուտու Մունա (անգլ.՝ Ama Tutu Muna, հուլիսի 17, 1960, Լիմբե), կամերունցի քաղաքական գործիչ, որը 2007 թվականից մինչև 2015 թվականը եղել է արվեստի և մշակույթի նախարար։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մունան ծնվել է Կամերունի Հարավ-արևմտյան մարզի Լիմբե ծովափնյա քաղաքում, 1960 թվականի հուլիսի 17-ին[1]։ Նա արևմտյան Կամերունի նախկին վարչապետ, իսկ հետագայում Կամերունի փոխնախագահ Սալոմոն Թանդենգ Մունայի և Էլիզաբեթ Ֆրի Նդինգսայի ութ երեխաներից ամենակրտսերն է[2]։ Նրա եղբայրներից են Բերնարդ Մունան, Կամերունի «Առաջադեմ ուժերի դաշինքի» նախագահը և Ակերե Մունան՝ «Միջազգային հակակոռուպցիոն խորհրդի» նախագահը։ Մունան լեզվաբանություն է ուսումնասիրել Կանադայում, Մոնրեալի համալսարանում, որն ավարտել է 1983 թվականին[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականի դեկտեմբերից Մունան Լիմբեի նահանգային արդյունաբերության նախարարության քարտուղարն էր։ 2007 թվականին նա նշանակվում է արվեստի և մշակույթի նախարար[1][3]։ Գավառացի կանանց իրավունքները պաշտպանելու համար Մունան նախաձեռնել է Մբենգվիի կանանց կոոպերատիվը, ապա հիմնադրել «Հյուսիս-արևմտյան կանանց ֆորումը»[4]։ 2014 թվականին Մունան հասարակության քննադատությանը արժանացավ Կամերունի հյուսիս-արևմտյան մասի արվեստի որոշ գործեր Յաունդե փոխադրելու համար[5]։ 2015 թվականի մայիսի 22-ին վարչապետ Ֆիլեմոն Յանգը Մունային քառասունութ ժամ տվեց վերջինիս ստեղծած նոր հեղինակային իրավունքները լուծարելու համար[3][6]։ 2015 թվականի հոկտեմբերի 2-ին, իշխանափոխությամբ նախագահ դարձած Պոլ Բիյան Մունային ազատեց նախարարական պաշտոնից՝ հաշվետվության մեջ զեկուցելով, որ նա սխալ կառավարման հետևանքով միլիարդավոր ֆրանկներ է վատնել պետական ծախսերի հաշվին[7]։ 2016 թվականի փետրվարին Կամերունի կառավարական աշխատակազմը ձգտում էր հեռացնել Մունային՝ Բաստոսում գտնվող պետական նախարարական առանձնատնից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվում է ազատել առանձնատունը, պնդելով, որ պայմանավորվածություններ ունի գնել այն։ 2016 թվականի սեպտեմբերի տվյալներով Մունան դեռ չի հեռացել առանձնատնից[8][9][10]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մունան ուներ որդի՝ Էֆեմի Նկվետի Մունան՝ ծնված 1987 թվականին։ Նա մահացել է ավտոմոբիլային վթարի հետևանքով 2014 թվականի փետրվարի 8-ին[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «The New Ministers». Post Newsline. 2007 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Clarisse Juompan-Yakam (2011 թ․ հուլիսի 12). «Le Cameroun leur appartient - Les grandes familles du Cameroun - Jeuneafrique.com - le premier site d'information et d'actualité sur l'Afrique». JEUNEAFRIQUE.COM. Վերցված է 2015 թ․ մարտի 29-ին.
- ↑ 3,0 3,1 «The Rise and Fall of Ama Tutu Muna». The Eye Newspaper. 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «H.E Ama Tutu Muna: The Woman Emancipator». The Eye Newspaper. 2012 թ․ հուլիսի 31. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Muteh, Samson (2014 թ․ հունիսի 12). «Cameroon's Minister of Culture chastise for "scandalous" and "abominable" acts». The Fomunyoh Foundation. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Bidjocka, Pamela (2015 թ․ մայիսի 25). «Author's Rights: Prime Minister weighs in». CRTV. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ Afoni, Basil (2015 թ․ հոկտեմբերի 8). «Passports of 8 Sacked Ministers Seized». Cameroon Post. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Cameroon: Biya abandons Ministers to lodge in Hotel Monte Febe 11 months after being appointed». Cameroon Concord. 2016 թ․ սեպտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Cameroon: Ama Tutu Muna chased from the ministerial villa». Cameroon Voice (French). 2016 թ․ փետրվարի 17. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «L'ancienne ministre de la culture a été 'bousculée', de sa villa, une pratique inhabituelle au Cameroun». Camer.be (French). 2016 թ․ փետրվարի 17. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Cameroon's Minister of Arts and Culture's son killed in a road accident». Empower Success in Africa. 2014 թ․ փետրվարի 8. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Efemi Kwenti Muna, the only son of the Cameroon's Minister of Art and Culture was finally put to rest». Empower Success in Africa. 2014 թ․ փետրվարի 14. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.